1/4 կյանք «Դաշնամուր»

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Լինում են երազանքներ, որոնք նման են երազների․ գալիս -գնում մոռացվում են ու անտեսվում: Բայց կան երազանքներ, որ կյանք արժեն: Անգին են դրանք: Այդ երազանքները պահում եմ հեռու ու շատ հեռու՝ սրտիս խորքում, մի լուսավոր սենյակի դարակներից մեկում: Ինչևէ: Պատմությունը, որը կպատմեմ, մոտ ութ տարվա պատմություն է:

Փոքր էի: Մեր տանը կար մի գեղեցիկ դաշնամուր: Գնում- գալիս էի նայում, նայում՝ չդիմանալով բացում և նստում դիմացը: Գալիս էին տան մեծերը ու ասում՝ «ձայն մի հանիր»: Նստածս տեղից դժգոհ ու ծանր կանգնում, գնում էի ուրիշ զբաղմունք գտնելու:  Երբ արդեն մի քիչ հասունացա, ծնվեց իմ փոքրիկ եղբայրը: Վախենալով՝ որ  երեխա է, ձեռքերը կցավեցնի բացել- փակելուց կամ կնստեմ առաջը, կսկսեմ ծնգծնգացնելը՝ փակում են դաշնամուրը ու սոսնձում, որ չկարողանանք բացել: Տարիներ անց, երբ մեծանում է փոքրիկ եղբայրս, դաշնամուրը փակ է մնում: Մի անգամ քուրս, երբ տանը մենակ է լինում, փորձում է բացել դաշնամուը: Կարողանում է: Պատմում է հայրիկին, բայց ինձ ոչ մի խոսք: Օրեր հետո իմացա, որ դաշնամուրը բաց է, բայց ոչ իրենցից: Ինքս նկատեցի այն ժամանակ, երբ մշտապես սրբում էի փոշին դաշնամուրի վրայից: Նկատելով, որ բաց է, ուրախացա, գնացի, որ քրոջս ասեմ, որ բաց է, բայց քրոջս պատասխանը տխրեցրեց ինձ: Պտտվեցի տան մեջ: Նստեցի, պառկեցի, կանգնեցի… գնացի մայրիկիս պատմելու: Մայրս ծիծաղեց ու ասաց, որ տեղյակ է: Չէ, ինչպե՞ս թե գիտի: Հերթով մոտեցա տանեցիներին՝ աչքալուսանք տալու: Բոլորը թարս նայեցին, ծիծաղեցին և ինչևէ: Կոտրվե՞ց իմ աշխարը: Բնավ՝ ոչ: Նստեցի դաշնամուրի դիմաց ծնգծնգացրեցի: Հետո երկար մտածեցի ինչ անել ու սկսեցի ինքնուրույն սովորել: Ամեն օր, երբ ամեն մեկը իր գործով գնում էին, ես դաշնամուր էի նվագում: Փոքրիկ աղջիկ էի, ում համար  մեծ երջանկություն էր գտնվել: Անցավ շատ քիչ ժամանակ տատիկիս հեռախոսին զանգ եկավ: Հենց այդ օրը մեր տանը տոն էր: Ծնունդ կար տանը, նշում էինք ընտանիքով սեղանի շուրջ, իսկ տատիկս հեռախոսով էի խոսում: Շուտով եկավ և ասաց, որ դաշնամուրը նվիրելու է իր ծանոթի թոռնուհուն, ով շուտով պետք է գնար դաշնամուրի դասերի: Այդ պահին թող լինեի ես ամենավերջին հիմարը, որ հաշվի չառա տան տոնը ու մնացած մարդկանց տրամադրությունը, սկսեցի բարձր ձայնով լացել: Լացելով գնացի մշտական բնումս թաքնվելու: Այն ժամանակ բունս դա երկու հարկանի մահճակալի առաջին հարկն էր, այնտեղ ինչ ասես նկարել էի, փայլեր կպցրել, ներկել…: Ինչևէ: Այդ ժամանակ կյանքումս առաջին անգամ նախանձեցի: Նախանձեցի մի աղջկա, ով պետք է սովորեր դաշնամուր, նույնիսկ այն դեպքում, որ իրեն դաշնամուր սովորելը ստիպել են: Մտքումս մի հարց կար՝ «լավ, ինչո՞ւ»: Պառկեցի երեկոյան մոտ ժամը վեցից և երկար արտասվելուց հետո քնեցի: Արթնացա վաղ առավոտյան, սենյակից դուրս չէի գալիս: Աչքերս ուռել էին, դեմքիս գույն չկար: Ժամեր անց դաշնամուրը տարան մեր բնակարանից: Չհասցրեցի հրաժեշտ տալ: Սիրտս մնացել էր այն դաշնամուրի ստեղնաշարի շորի մեջ փաթաթված: Երբ գնում էինք հյուր կամ ուղղակի հաղորդում էինք նայում, որտեղ լսվում էր դաշնամուրի ձայն, ես արտասվում էի անկախ ինձնից: Հայրս էլ շատ խիստ բարկանում էր ինձ վրա: Քույրս ու մայրս չէին դադարում ծիծաղել: Հյուրասենյակում էի լինում օրվա մեծ մասը: Գնում նստում էի այն վայրում որտեղ ժամանակին դրված էր դաշնամուրը:  Միևնույն է ես ընկա բազմիցս անգամ, բայց կանգնեցի մի օր: Հայրս էլ մայրս էլ նկատում էին ինչքան ծանր էի տանում այն փասը, որ էլ չունեմ դաշնամուր իրենց կամքին հակառակ ինձ նվիրում են դաշնամուր: Ես էլի երջանիկ էի: Երբ ասացի ծնողներիս այն արցունքոտ բառերը, որոնք շուտվանից պատրաստել էի հենց այդ պահի համար, միևնույն է ծիծաղեցին: Ընկերուհիներներիս ու ընկերներիս  պատմեցի, որ արդեն ունեմ դաշնամուր ինձ հետ հավասար ուրախացան: Եկավ ամառը: Քույրիկիս հետ խոսում էինք իր դպրոցից: Երբ իմացա, որ իր դպրոցում համարյա բոլոր դասարաններում դաշնամուր կա, միանգամից ասացի փոխում եմ դպրոցս: Անհամբեր ամռան օրերն էի հաշվում: Եվ եկավ սեպտեմբեր ամիսը: Իհարկե կարոտում էի անչափ հին դասարանցիներիս, հին դպրոցս, ուսուցիչներիս, նույիսկ տնտեսուհիներին, փոխտնօրեններին ու բուֆետի վաճառողուհիներին, բայց միևնույն է նվիրված էի ավելի դաշնամուրի ձայնին: Տեղափոխվեցի լիովին նոր տեղ: Անծանոթ էին բոլորը: Մոլորվում էի մեկ-մեկ: Ավելորդ զգում ինձ ժողովրդի մեջ: Բայց երկու օր էլ չանցավ և ինձ արդեն բոլորը գիտեին: Մի անգամ մի տղա նստած էր դպրոցի դաշնամուրներից մեկի առջև և նվագում էր իմ սիրելի  երաժշտությունը: Մոտեցա և խնդրեցի, որ նվագի երգի «ֆինալը»: Նա ասաց որ չի կարող հետո կտրուկ ու հեգնանքով ավելացրեց, որ դաշնամուրի չի հաճախել: Ասացի ես էլ չեմ հաճախել, բայց կարող եմ նվագել: Ասաց դե որ այդպես է նստիր իմ նվագածի 20%-ը նվագիր: Նստեցի, սկսեցի նվագել: Հետևումս հավագվել էր մոտ քսան անծանոթ մարդիկ: Այդ տղան տեսնելով, որ ժողովուրդ է հավաքվում ինձ լսելու համար թողեց փախավ: Նվագեցի վերջացրեցի ինձ հաղթանակած էի զգում:  Երկու ամսից կլրանա մեկ տարին, որ նույն քույրիկիս դպրոցում եմ սովորում: Մոտ վեց ամսից կլրանա այն օրը, որ ինձ նվիրեցին դաշնամուր: Վեց ամսում ես հասցրեցի սովորել տաս երգեր նվագել որոնցից էր Տիգրան Մանսուրյանի «Մեր մանկության տանգոն» և «Կտոր մը երկինք»-ը, որոնք լսողությամբ սկսեցի նվագել, ինձ շատ հոգեհարազատ երգ գրեցի երկու մասից բախկացած և հիմա աշխատում եմ իմ երգի նոտոյագրման համար: Այնուհետև  ունեմ երկու դեռ չավարտված երգեր, որոնք նույնպես ընթացքի մեջ են: Եվ վերջի վերջո ինչ խոչնդոտ էլ որ  ապագան պատրաստի մեզ համար, մենք պետք է երբեք հետ չկանգնենք մեր նպատակներից ու երազանքներից: Դա կյանքի օրենքն է:

Write a comment

Comments: 0