«Երկու խոշոր չարիք»․ կարծիք, վերլուծություն

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Նորորյա սերունդը տուժում է  աշխատասեր չլինելու պատճառով կամ սովորողին տրվող գիտելիքի ուսուցման որակն է վատը: Սերդի մեջ իհարկե կան ոչ ունակները, բայց ով է ասում, որ նախորդ կամ հաջորդ սերնդի մեջ չեն պատահել այդպիսինները: Կարդալով «Երկու խոշոր չարիք» տեսնում եմ, որ այն ինչ գրվել է տասնյակ տարիներ առաջ համենայնդեպս ինձ համար լիարժեք նորորյա իրականություն է հանդիսանում: Մտավոր հոգնածությունն ու ներվոտությունը այն երկու խոշոր չարիքներն են: Շատ-շատ դպրոցների, համալսարանների, կրթական շինություններում, կրթական ծրագրերը ուղղակի պարտադրանքով անգիր են սովորեցնում սովորողներին: Իսկ կարծիք հայտնել, միտք արտահայտել, վերջապես  ճիշտ, կտրուկ ու տեղին խոսել  որտեղից պետք է սովորեն: Կրթություն ստանալուց այդ բացերը չեն լրացվում: Ինչքան էլ ունակ լինի մարդ էջերը անգիր անելով, էջից չվերցնելով գիտելիք ոչինչ իր մոտ չի ստացվի, այլ ուղղակի ժամանակի ընթացքում կառաջանա մտավոր հոգնածություն: Մտավոր հոգնածությունը սահմանափակում է մարդու մտածելակերպը: Սովորողը այդ պատճառով ներվայն է, չի կարող պարզ դատել: Պետք է այս հարցին շատ լուրջ վերաբերվել, քանզի հասարակության, երկրի, ազգի արժեքներից ամենակարևորը գիտելիքն է: Նույն ինքը՝ սովորողը իր ազգի պահապանն է և սովորողին հետևյալ կերպ ճնշում են: Կրթական ծրագրի փոփոխությունը կհետևի նրան,  որ ժողովուրդը, նույն ինքը սովորողը կսկսի մտածել, կորցրած զգոնությունը կվերադառնա: Նաև պետք է փոխվի ուսուցիչների մտածելակերպը: Երբ ես տեղափոխվեցի դպրոցից դպրոց զգացի սար ու ձորի տարբերություն: Մի տեղ դու քո օրվա ծանր անգիր արած դասն էիր պատասխանում և ոչ ավելի, իսկ մյուս դպրոցում ես թեկուզ կամաց խոսեմ և ոչ հստակ ինձ կլսեն, իմ կարծիքը հաշվի կառնեն: Այնուհետև ես լիովին դեմ եմ այն մտքին, որ  սովորողը անցնում է 17-18 առարկա, որից 5-6-ն է առավել կարևոր և պետքական: Սովորողին ստիպում են սովորել այն բանը, որը հետաքրքիր չէ իրեն և նույնիսկ կարելի է ասել ոչ մատչելի: Սովորողը պետք է սովորի այն, ինչը իր համար առավել կարևոր է:

Write a comment

Comments: 1
  • #1

    Gastric Health Tablet (Monday, 10 October 2016 00:05)

    i cant stop to read this blog, cause this amazing for me!!