Անսպասելի հարցը

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան 

Օրերից մի օր ինձ մի հարց տվեցին.

- Օրվա ո՞ր պահնես ավելի շատ սիրում:

Իսկ ես ուղղակի, անգամ շատ չմտածելով պատասխանեցի.

- Ազնիվ ասած ես սիրում եմ բոլոր պահերը: Պետք է վայելել ցանկացած օրվա պահը: Սիրել օրվա պահը նշանակում է սպասել այդ պահին: Դա իր հերթին թույլ չի տալիս ապրել կյանքը և այդպես դու կվայելես քո կյանքի մեկ երրորդ մասը: Դա քիչ է: Ես գնահատում և սիրում եմ ցանկացած ապրածս պահը: Ապրում եմ ներկայով, հաճույք եմ ստանում և չեմ սպասում հաջորդ օրվան, քանզի գիտակցում եմ, որ սպասելով չեմ վայելի ներկայիս օրը և հենց վաղը կսկսեմ սպասել հաջորդ օրվա գեղեցիկին և չվայլելով երեկվա սպասվածը: Ես այդպես կկորցնեմ կյանքիս օրերը, ամեսները, տարիները: 

Write a comment

Comments: 0