Ջեյմս Նետչուեյը

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ջեյմս Նետչուեյը գլխավոր լուսանկարիչ է, ով աշխատում է ժամանակ ամսագրում: Նա արդեն վաթսուն վեց տարեկան է և ապրում է Նյու Յորկում: Նա լուսանկարում է պատերազմական նկարներ: Նա միշտ նկարում է սև ու սպիտակ լուսանկարներ: Կյանքում շատ բան է հասցրել տեսնի և զգա:

 

- Ճիշտն ասած,- ասում է նա,- պատերազմը նկարելուց ստացվում է հակապատերազմական լուսանկար: Ճիշտը պետք չէ ներկել, այն պետք է ուղղակի ասել և լինում է բավական դա անել ընդամենը մեկ անգամ: Իսկ վախը, դա այնքան թևավոր խոսք է, որ նրան դժվար է տալ սահմաններ: Բայց ես կարող եմ ասել ձեզ, թե ինչ կարող է անել այն մարդկանց հետ: Եթե այն ձեզ թմրացնում է, ապա կարող է ձեզ սպանել: Բայց եթե այն ստիպում է ձեզ տեսնել այն, ինչը կատարվում է չորս կողմը, այն կարող է ձեզ փրկել:

Ես իհարկե չեմ կարող ասել, որ ես պաշտպանված եմ փամփուշտներից կամ պայթյուններից: Իմ ոտքերի մեջ կան բավականին շատ ականների պայթած կտորներ:

Եթե միայն ես կարողանաի գնալ անցյալ և լուսանկարեի ցանկացած պատերազմ... Խաչակրած արշավանքները, հայտնի թագավորների կռիվները: Այդ ժամանակ ողջ մնալը անհնարին կդառնար: Այն մաշտաբները, որքանով լինում էին պատերազմները, ուղղակի զարմացնում են ինձ: Գոստինգեմի պալատի պատերազմը ուղղակի կթվար ժամանակակից մի ֆիլմ: Իսկ Ալեքսանդր Մակեդոնացու պատերազմները, որոնք ընթանում էին դեմք առ դեմք... դժվար է հասկանալ, ինպես էին կարողանում ստիպել մարդկանց գնալ այդ քայլին:

Մտածում եմ, հիմա ես արդեն նույնը չեմ, ով հանդիսանում էի ամեասկզբում: Ես անգամ չեմ հիշում, թե ինչպիսին էի ես առաջ:

 

Այս մարդը ինձ չի դադարում զարմացնել: Նա շատ անկանխատեսելի և հետաքրքիր մարդ է: Ճիշտ գտնում է այն բառերը, որոնցով ճիշտ կմատուցի ուզածը մարդկանց: Մեկ նկարը պարունակում է իր մեջ մի ամբողջ պատմություն, որը պարզապես բացատրության կարիք չունի: Բավական է մեկ անգամ քնից առաջ նայել այդ պարզորակ սև ու սպիտակ նկարները և ամբողջ գիշեր կտենաս այդ նկարի սկիզբն ու ավարտը մինչև այնտեղ, որտեղ սկսվում է մյուս լուսանկարը: Այս մարդը չի սիրում նկարել նույն տեսարանը մի քանի կետից և մի քանի անգամ: Մի ակնթարթում որսում է տպավորիչ կադրը և ֆիքսում այն: Նկարում է ամեն մի տեսարանը մեկ անգամ և անցնում: Ամբողջ մի քանի ժամում կարող է անի միայն երեք նկար, բայց տեղին և իմաստով: Ինչ վերաբերվում է նրա մտքերին, դրանք ինձ ցույց տվեցին այն մատուցման և ընկալման ձևը, որով ես հետագայում կփոխանցեմ իմ սեփական մտքերը: Ես երբեք չէի մտածել, որ վախը կարող է կյանքեր փրկի: 

Write a comment

Comments: 0