Կյանքի համը

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

Ինձ՝ վախենալու խիզախությունը,

Ինձ՝ տառապանքի ուրախությունը,

Ինձ՝ այս կածանի մտերմությունը,

Ինձ՝ հողի հանդեպ այս ջերմությունը։

Ինձ՝ այս քարափի ընկերությունը,

Ինձ՝ երգի տաժանքն ու գերությունը…

Մնացածը՝ ձեզ,

Ձեզ՝ այս աշխարհն ու այս տերությունը։

Համո Սահյան

Վախենալու խիզախությունը, տառապանքի ուրախությունը, կածանի մտերությունը,  հողի հանդեպ ջերմությունը, քարափի ընկերությունը, երգի տաժանքն ու գերությունն այն բաներն են, որոնք այս աշխարհը դարձնում են մարդկային, հոգևոր, սիրելի, հաճելի: Առանց սրանց աշխարհը ոչինչ է,  դատարկություն: Բայց աշխարհի համակարգի դրվածքն այնպիսին է, որ այս ամենը ընդհանրապես չի գնահատվում՝  դասվելով երկրորդական-երրորդական արժեքների ցանկին: Բոլորը տենչում են իշխանության, տերության, ունեցվածքի: Բայց քչերն են հասկանում, որ իրականը, ներդաշնակը, այսպես ասած՝ կյանքի համը այդ պարզ, ոմանց համար երկրորդական և երրորդական արժեքների  մեջ է:  Եկեք գնահատենք իսկական իրականը:

Write a comment

Comments: 0