Հաջողված նպատակ

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ջրի պես

Համո Սահյան

Կռիվ տայի անդադար

Ու փրփրեի ջրի պես:

Թափառեի քարե-քար,

Քար փշրեի ջրի պես:

Լվանայի քեզ, աշխարհ,

Ու մաքրեի ջրի պես:

Քչքչայի սարն ի վար,

Մարգ ջրեի ջրի պես:

Միայն ջրելու համար

Վիզ ծռեի ջրի պես:

Շողեր, շողեր հագնեի,

Ցող ցրեի ջրի պես:

Թող գեթ մի օր ապրեի,

Բայց ապրեի ջրի պես:

 

Իմ կարծիքով հեղինակը շատ է ցանկանում ապրել ջրի պես: Լինել ազատ, խենթ ինչպես ջուրը: Ինչպես ջուրն է մաքրում իր շրջակայքը կեղտից, փշրում քարերը, այնպես էլ հեղինակը կցանկանար մաքրել այս աշխարհը չարից, չարը տարածող վատ մարդկանցից: Կցանկանար ջրի պես լավ գործեր անելով փրկել աշխարհը և տարածել բարին: Նա կուզենար, որ մարդկանց համար բարությունը լիներ անհրաժեշտություն ինչպես ջուրը: Եթե նա լիներ ջրի պես, ապա կկարողանար տարածել իր բարությունը նույնիսկ ամենադժվար հասանելի վայրերում: Եթե թեկուզ նա կարողանար միայն մի օր ապրել, բայց ապրել ինչպես ջուրը, նա դրան կհամաձայներ:

Իմ կարծիքով Համո Սահյանի մոտ ստացվել է ապրել ջրի պես: Համոզված եմ, որ կարդալով նրա բանաստեղծությունները բազմաթիվ մարդիկ են երես թեքել չարությունից և դարձել բարի, որովհետև հնարավոր չէ կարդալ Համո Սահյանի բանաստեղծությունները և մտածել չարի մասին:

Write a comment

Comments: 1