Առավոտը ինձ համար

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Իհարկե ես սիրում եմ օրվա բոլոր պահերը, բայց կառանձնացնեմ մեկը՝ առավոտը: Ամեն առավոտ կարծես թե կյանքս նորից եմ սկսում, լի եմ նպատակներով, ցանկություններով, պլաններով և այդ ամենը կատարելու ուժով, եռանդով ու վճռականությամբ: Սիրում եմ արթնանալուց հետո դուրս գալ պատշգամբ և խորը շունչ քաշել, զգալով առավոտվա թարմությունը: Այն կարծես ոգեշնչում ու նախապատրաստում է ինձ սպասվող նոր օրվա փորձություններին ու դեպքերին: Սիրում եմ հետևել երկնքում թռչող թռչուններին, բայց ցավոք առավոտյան չեմ հասցնում երկար դիտել: Ամեն առավոտը մի նոր հնարավորություն է մեզ համար զբաղվելու մեր սիրած գործերով և անելու այն, ինչը երեկ (կամ ավելի վաղ) չէինք հասցրել կամ թերացել ենք: Ամեն առավոտ ինձ թվում է, որ կարող եմ անել անհնարինը: Սակայն լինում են առավոտներ, երբ ես ինձ երջանիկ եմ զգում այն բանից, որ հասցրել եմ արագ հագնվել, կուլ տալ թեյս, դուրս թռչել տնից և վազելով հասցնել նստել մեր ավտոբուսը ու թեթևացած հոգոց հանել … 

Write a comment

Comments: 0