Մի եղիր սուտ ու կեղծ

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Երբ խոսում եմ քեզ հետ`  նայիր աչքերիս մեջ: Հարց եմ տալիս` ճիշտ պատասխանիր: Ինչքան էլ կուրացրել ես աչքերս, միևնույն է, շարունակում եմ տաքը սառից տարբերել: Մի եղիր սուտ ու կեղծ: Ժամանակը քեզ կմաղի, կմնա միայն մոխիրդ: Կմնա՞, ոչ՛ դա էլ չի մնա: Թեթև քամին կանցնի վրայովդ ու կպրծնես դու, անունդ էլ չի մնա ոչ՛ լույսի մեջ, ոչ՛ էլ մթում: Պատասխանում ես անընդհատ: Պատասխանդ տեղին չէ: Ջուր ես ծեծում, յուղ ես վառում, ինչևէ խոսքդ արժեք չունի: Գլխիցդ է: Անօդ, դատարկ տեղ է, ուր մնաց նորմալ միտք լինի այնտեղ: Սուտդ քո առջև կբացահայտեմ: Ներողություն կխնդրես, հիմարաբար կներեմ: Բայց ես գիտեմ է՜ , եթե սնահավատ լինեի, դու ինձ համար սև կատու կլինեիր: Տեսնեի քեզ՝ կփոխեի ճամփաս: Կփախչեի քեզանից, ինչքան էլ հաճախ հանդիպեիր ինձ: Հենց նախադասությանդ վերջակետը դնես, ես իմ նախադասության բազմակետերը կդնեմ...

Write a comment

Comments: 0