Խաբուսիկ ժամանակը

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Մեկ-մեկ լինում են այնպիսի պահեր երբ դու ցանկանում ես փախչել քո բոլոր հիշողություններից, որովհետև դրանք ցավալի են: Ուզում ես քեզ հանձնել ժամանակին և նա վարվի քեզ հետ ինչպես որ ցանկանում է: Թվում է, թե նա քեզ կփախցնի քո անցյալից, նրա գրկում այլևս չեն լինի ցավալի բաներ: Մի ակնթարթում քեզ կհասցնի նոր աշխարհ, նոր հավիտենություն, նոր տիեզերք: Կլցնի քո վշտացած ու դատարկ հոգին լույսերով: Այլևս ստիպված չես լինի ամաչել այն արարքների համար, որ արել ես նախկինում: Կքանդի քո խճճված մտքերի քարկապը: Կազատի այն հիշողություններից, որոնք պահել են քեզ և չեն թողնում առաջ շարժվել: Կօգնի քեզ ավելի լավ հասկանալ աշխարհը և մարդկանց: Բայց ինչքան էլ որ քեզ իր թևերի վրա հեռու տանի ժամանակը, ինչքան էլ որ լավ բաներ խոստանա, միևնույն է, քո հոգում մխրճված հիշողություններից չես կարող փախչել: Բայց կան նաև վերքեր, որոնք ժամանակը բուժում է...

 

Տարի ինձ ժամանակ

Համո Սահյան

 

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,

Ես ետ մնալուց շատ եմ վախենում:

Հուշերից որքան հեռու եմ կենում,

Մեկ է, կապում են թևերս նրանք:

 

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս

Այնպիսի մի նոր հավիտենություն,

Որ խոսքս հազիվ հասած բերանիս,

Դառնում է արդեն խորին հնություն:

 

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,

Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:

Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

 

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,

Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,

Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,

Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

 

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,

Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,

Որ չմոլորվեմ քո ոլորտներում

Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

 

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Write a comment

Comments: 0