Ճշմարտության ետնաբեմում սուտն է տիրում

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Երբ ճշմարտություն ես ման գալիս,  ամեն անհնարին տեղ փնտրում ես նրան: Կարծես կորած երազի լինի` չքանում է: Մնում է այն փակ մութի բյուրեղներում, ուր մարդու գիտակցության մուտքն արգելված է: Արգելք է դառնում և նրա համար, որ անչափ պետք է, և նրա համար, որ անհնարին է թվում: Խրթին ու բարդ է ճշմարտություն տանող ճանապարհը: Ու բարդ է միայն նրանով, որ մարդը սովոր է ստով ապրելու: Սուտը չարն է, վազում է մեր հետևից: Թույլ եղա,  ընկա, կհասնի ու կփակի ինձ իր սև ամպեր թվացող, արցունք քամող, վերք բացող թևերով: Ճշմարտությունն իմ մեջ  վախվորած սպասում է,  որ փրկվենք այս «սուտ» անունով ճահճից: Անհնարին չէ, անհնարին ոչինչ չկա, ուղղակի բարդ է:

Ճշմարտության ետնաբեմում սուտն է տիրում:

Write a comment

Comments: 0