Կարծիք

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Սիրելի, մի շատ սիրելի աշխարհ՝ լցված սիրելի մարդկանցով։ Ես այդպես եմ տեսնում իմ շուրջը։ Սիրել ամեն ինչ, վստահել, ուրախանալ․․․։ Կարելի է կառուցել մի աշխարհ։ Աշխարհ, որտեղ կա միայն արդարություն, սեր, երջանկություն և վստահություն։ Իմ աշխարհը սիրելի է, բայց կատարյալ չէ։ Իսկ այն աշխարհը, որը ուզում եմ կառուցել կատարյալ է՝ կատարյալ ամեն ինչում։ Մշտական արկածներ, հետաքրքիր կյանք, զարմանալի ապագա։ Ցավոք իմ աշխարհը կատարյալ չէ և միայն կարող ինչ-որ մեկը կկարողանա փոխել այն։ Բայց ես չեմ ուզում փոխել, ես ուզում եմ նորը կառուցեմ, ուզում եմ այդ նոր աշխարհի մեջ տանել միայն լավը, բարին և արդարը։ Սիրենք մեր աշխարհը և ձգտենք կատարյալ, նոր աշխարհին։

Write a comment

Comments: 0