Հանդիպում մեր ավագ ընկերների հետ

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Այսօր <<Մխիթար Սեբաստացի>> կիթահամալիրի կենտրոնական գրադարանում կայացավ հանդիպում <<Ծիր Կաթին>> թերթի խմբագիրների հետ: Արդեն քսան տարի էր անցել, ինչ նրանք ավարտել էին դպրոցը, բայց մինչև հիմա սիրում էին ու հիշում էին իրենց դպրոցը: Նրանք տարբեր հետաքրքիր դեպքեր պատմեցին իրենց դպրոցական տարիներից, ասացին, որ իրենց կրթահամալիրը շատ է օգնել մասնագիտության կողմնորոշման հարցում: Հիմա բոլորն էլ հասել են իրենց նպատակներին և դարձել են հիանալի մասնագետներ:

Նախապես կարդալով նրանց ստեղծագործությունները, շատ էի հավանել: Նրանց գրածները գրավում էին ինձ ու հոգեհարազատ էին: Իմ կարծիքով նրանց մտածելակերպը մի փոքր տարբերվում էր մերինից, մենք նույն թեմաների շուրջ այլ կարծիքներ ունենք, բայց դա բոլորովին չի խանգարում հետաքրքրությանը:

Կուզենայի, որ այսպիսի հանդիպումներ հաճախակի կազմակերպվեին, ինձ շատ հետաքրքիր էր շփումը ավագ սեբաստացիների հետ:

Write a comment

Comments: 0