Հեռու է ու քաղցր, աննման, բայց հեռու

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ու գնալով կորում է քո պատմած հրաշքը, որը վերաբերում էր համ ինձ, համ քեզ: Շղթա էր…  պինդ շղթա էր կապած վզիցս, որի շնորհիվ ոչ կարող էի պտտվել,  շուրջս լոկ մեկ անգամ նայել, ոչ էլ կարող էի հանգիստ շնչել, պարզ  ու արտաշնչել թեթև: Բայց ամեն անգամ  նայում էի քեզ այնպես, կարծես վերջին հայացքս լիներ քեզ ուղղված:  Ու վերջում վերջին հայացքս աշնան արևն էր: Ուզում էր վառ շողալ, բայց մի կերպ շողիկներ էր դուրս մղում: Արևը մեկ անգամ տեսնելով լուսնին՝ կարոտում էր նրան, բայց լուսինը հեռու էր ու հաճախ էլ չէր երևում: Ու հայացքը վերջինն էր միայն նրա պատճառով, որ արև ու լուսին չեն կարող իրար կողքի լինեն: Ահա և սրտիս գաղտնի լուրը այն մասին, թե ինչու եմ պաշտում երկնքի մի անկյունում գտնվող զարթին, որ ոչ իմն է, ոչ էլ հարազատ: Հեռու է ու քաղցր, աննման,  բայց հեռու:

Write a comment

Comments: 0