Բարին առանց չարի ոչինչ է

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Գիտեք իրականում չկա չար և բարի։ Կա բարի արարքներ և բացասական (չար) արարքներ։ Բայց եթե չլինեին բացասական արարքները բարին չէր երևա։ Մենք չէինք գնահատի դա և աշխարհը կլիներ միատեսակ, ձանձրալի և անտարբեր, ոչնչից չէր տարբերվի անապատից։ Չէ որ անապատում էլ կա միայն ավազ, որը քամու հետ քշվում է այս ու այն կողմ, բայց միևնույն է մնում է անապատում։ Ճիշտ է շատ դեպքերում նրանք մեզ հիասթափեցնում են, բայց եթե մենք չզգայինք հիասթափություն, չտեսնեինք բացասականը մեր համար դրական ասվածը չէր կարող գոյություն ունենալ։ Մենք ապրում ենք այսպիսի աշխարհում, որտեղ այսպիսի մարդիկ անում են դրական արարքներ և բացասական։ Միևնույն է ես գոհ եմ, ինչքան էլ դրական կամ բացասական լինի այս աշխարհը այն հետաքրքիր է։ Կարևորը, որ կա և բարին և չարը։ Իսկ թե ինչպիսի արարքներ են անում դուք որոշեք ինքներդ։ Ես իմը գիտեմ։

Write a comment

Comments: 0