Լույսը

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես  սիրում եմ լույսը, բացվող ամեն լուսաբաց: Ինչ կա ավելի լուսավոր քան լույսը: Լույսը և լուսավոր կյանքը վեհ է, լույսի մեջ էլ լույս չես փնտրում: Լույսը ինքնին մաքրություն և պարզություն է: Լուսավոր է կյանքը, պարզ և մաքուր, եթերային է ամեն ինչ: Սակայն այս լուսավոր կյանքում, երբեմնի մռայլ լույսն է լուսավորում և մթնեցնում մարդկանց հոգիները: Կարծում եմ ամեն մարդ ինքն է իր կյանքի վրա լույս սփռում, բայց կարող են լինել ազդող ուժեր, որ կյանքիդ լույսը կարող է մի փոքր նշմարվի իսկ երբեմն հանգի: Մենք պետք է մեզ լուսավոր պահենք: Խավար լույսը ինչպես գա, այնպես էլ հեռանա անհուն խավարում: Ես սիրում եմ ամեն լուսաբաց և ամեն լուսավոր օր, որ երկրային և երկնային է…

Write a comment

Comments: 0