Ռազմամարզական ճամբարը Սևանում

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

Շատ ուրախ, էքստրեմալ, ակտիվ, արկածային և ամենակարևորը՝ հաճելի ճամբար: Երբ իջանք ավտոբուսից, ընկեր Բորիսը բավականին խիստ տոնով հրահանգեց՝՝ շարվել: Ես միանգամից հասկացա, որ ամեն ինչ իմ սպասածից ավելի հետաքրքիր է լինելու: Այս հաճելի մթնոլորտին նպաստեց այն, որ համարյա բոլոր 9-րդ դասարանցիներն էլ եկել էին, կարողացանք ավելի լավ ճանաչել միմյանց և նոր ընկերներ ձեռք բերել: Շատ խելացի էր մտածված՝ ֆիզկուլտուրայի  քննությունները Սևանում անցկացնել, քանի որ առաջին հերթին այն խթան հանդիսացավ, որպեսզի բոլոր 9-րդ դասարանցիները գային, իսկ երկրորդ հերթին մենք մտազբաղ չէինք  և կենտրոնացել էինք մեր քննություների վրա: Իսկ անտառը, խիստ հրահանգները բոլորին տրամադրում էին լավ ու թեթև անցկացնել մեր քննություները: Ինչ վերաբերում է լողալուն, ես դեռ երբեք չէի եղել Սևանի այդ հատվածում և չգիտեի, որ այդքան մաքուր ափով և ջրով լողափ կա: Ջերմ մթնոլորտը թույլ չտվեց զգալ ջրի սառնությունը, շատ հաճելի լողացինք: Իսկ գիշեր մեզ հնարավորություն տրվեց մի քիչ չարություն անելու: Ընկերներով, խմբերով հավաքվում էինք փոքր սենյակներում, խաղում ու շփվում, դա թերևս ինձ ամենաշատը դուր եկավ: Հետո բարձունքի հաղթահարում՝ մոտավորապես 2,5 կիլոմետր բարձունքը հաղթահարեցինք առանց դժվարությունների և վնասվածքների: Բարձունքից ինջնելուց հետո ստացանք շնորհավորական և խրախուսական  խոսքեր: Իսկ  տիար Բլեյանի՝ քննությունների  վերաբերյալ գոտեպնդող և հուսադրող ելույթն ամեն ինչ տեղը գցեց:

 

Վերադարձանք  հոգնած և լիցքաթափված, բոլորը քնել էին ավտոբուսի մեջ: Շնորհակալություն հրաշալի ժամանցի համար

Write a comment

Comments: 0