Ռազմամարզական օրեր Սևանի ափին

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Շատ հագեցած անցավ Սևանա լճի մոտ գտնվող <<Ժայռ>> ռազմամարզական ճամբարում: Մենք անընդհանտ զբաղված էինք: Չկար ոչ մի վայրկյան, որ մտածեինք, թե ինչով կարեի է զբաղվել կամ երբ ենք վերադառնալու: Զբաղված էինք ֆիզկուլտուրայի քննություն հանձնելով, լճով զմայլվելով, խաղալով, զրուցելով, ուտելով, պարելով: Օրը այնքան լի էր տպավորություններով և փորձություններով, որ պառկելն ու քնելը մեկ էր լինում: Քննությունները անցան ոչ թե լարված միջավայրում, այլ շատ հավես: Մենք հաճույք էինք ստանում հրացանից կրակելուց, անձրևի տակ վազելուց, ձգումներ անելուց, ցատկելուց, նռնակ նետելուց: Մենք բացահայտում էինք մեր կարողությունները:

Մենք ապրում էին զինվորական կյանքով,  ճիշտ է,  մի փոքր դժվար էր, բայց և հաճելի: Մենք կրկին ու կրկին հասկանում էինք, թե ինչ կարևոր է, որ բոլորս միմյանց օգնում ենք, հոգ տանում, մենք սովորեցինք լինել ավելի միասնական :

Երրորդ օրը բարձրացանք Գեղամա լեռնաշղթայի բլուրներից մեկը: Այն բավականին զառիթափ էր, բայց չկա այնպիսի բարձունք, որ սեբաստացիները չկարողանան հաղթահարել, իսկ այս անգամը բացառություն չէր, մենք հասանք մեր նշանակետին: Մենք՝ աղջիկներս, մեզ շատ ապահով էինք զգում, որովհետև գիտեինք, որ տղաները միշտ պատրաստ են մեզ օգնելու: Բլրի գագաթից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Սևանա լիճը, փոքր Սևանը համարյա ամբողջությամբ երևում էր: Ճամբարի ղեկավարը մեզ դիմավորեց բլրի գագաթին և ցույց տվեց կապույտ արահետը՝ ամբողջովին պատված կապույտ անմոռուկներով, ի դեպ այնտեղ ես առաջին անգամ տեսա անմոռուկներ: 

Հանգստի ժամանակ սիրում էինք նստել լճի ափին, լսել ալիքների ձայնը և ինչու ոչ, նաև լողալ:

Շնորհիվ իմ ընկերների`  ժամանակը անցավ էլ ավելի ուրախ ու հավես...

Write a comment

Comments: 0