Նախագծերը կշարունակվեն

Պատանեկան ամսագրերի մասնակիցների հավաք Մայր դպրոցում 

Այսօր Մայր դպրոց էին եկել «Գրապտույտ», «Ֆիլմադարան», «Կանթեղ», «Շողակն» նախագծերի մասնակիցներ Գոհար Հովհաննիսյանը, Սիրանուշ Ասատրյանը, Մերի Մարկոսյանը, Շուշան Եփրիկյանը, Աստղ Կիրակոսյանը, Սոնա Բեզիրգանյանը, Արփի Չոբանյանը: Քննարկեցինք մեր հետագա անելիքները: Ի մի բերեցինք մտքերը, առաջարկությունները, լսեցինք իրար, համաձայնվեցինք, չհամաձայնվեցինք, բայց վերջում եկանք ընդհանուր հայտարարի. նախագծերը ամառը կշարունակեն աշխատել: Շուշան Եփրիկյանը վստահեցրեց, որ Ֆիլմադարանն այս ամառ ևս կաշխատի: Հուլիս-օգոստոսին «Գրապտույտ» ամսագրի խմբագրի  պարտականությունը կկատարի Աստղ Կիրակոսյանը: Կներկայանա «Գրապտույտի» նոր մասնակիցը՝  Վիկա Նավասարդյանը: «Կանթեղը» կշարունակի ձայնագրությունների շարքը:

Սպասեք պատանեկան ամսագրերի հետագա թողարկումներին: 

Գոհար Հովհաննիսյան և ընկերներ

Write a comment

Comments: 0