Անքուն գիշեր

Վիկա Նավասարդյան

Ավագ դպրոց

10-1 դասարան

Մութ էր, կեսգիշեր, երկնքում վառվում էին աստղերը և փայլում էր լուսինը՝ լուսավորելով շուրջբոլորը գիշերային նուրբ լույսով։ Դրսում կենդանի շունչ չկար։ Տեղ-տեղ վառված էին լույսեր։ Լռություն էր։ Մի աղջիկ սուզվել էր այդ լռության մեջ և անվերջ խորհում էր։ Նրա մտքերը տարբեր էին, նա մտածում էր ստորգետնյա գեղեցիկ աշխարհի, տիեզերական անբացատրելի երևույթների և իր հեքիաթային աշխարհի մասին։ Այդ մտքերը չէին թողնում, որ նա քնի։ Աղջիկը վերցրեց թուղթ ու մատիտ և սկսեց նկարել։ Նկարել, թե ինչ է կատարվում իր ներսում, նկարում էր իր տրամադրությունը, հոգու եղանակը, թղթին էր հանձնում իր սրտի գույները։ Տեղ-տեղ պարզ, լուսավոր ՝ դեղին, կարմիր, տեղ-տեղ մուգ, խամրած՝ սև և մոխրագույն։ Ոչ ոք չէր կարողանում հասկանալ նրան՝  իր նկարները և գույները։ Նրան առավոտյան սպասվում էր ծանրաբեռնված օր։ Աղջիկը որոշեց սթափվել։ Նա փակեց աչքերը և սկսեց երազել։ Հայտնվեց մի այգում, որտեղ ամբողջը ծաղկազարդ էր, այնտեղ կային փոքրիկ արարածներ, որոնք նման էին մարդկանց, սակայն թևերով և փայլուն, միասին երգում ու պարում էին առանց դադարի։ Սառը օդը թարմացնում էր մարդուն և ազատում առօրյա հոգսերից, մեղմ և տաք քամին խաղում էր աղջկա մազերի հետ, ձորի ներքևից լսվում էր ջրի քչքչոցը։ Աղջիկը հայտնվել էր մի վայրում, որտեղ տիրում էր հանգստություն և հավասարակշռություն։ Նա պառկեց խոտերի մեջ, շրջապատվեց փերիներով և անուշ քուն մտավ։

Write a comment

Comments: 1