Եթե ուզում ես իմանալ ավարտը, ոչ ոքի մի պատմիր սկիզբը

Վիկա Նավասարդյան

10-1

Հիասթափություն։ Անտանելի զգացողություն։ Պահ, որը գրեթե բոլորն են ապրում։ Կարծես մինչ այդ պահը աչքերդ փակ լինեն և չտեսնես ոչ մի բան։ Իսկ, երբ ապրում ես այդ զգացողությունը, աչքերդ բացվում են, աշխարհին նայում ես ուրիշ աչքերով, փոխվում է ամեն ինչ՝  աշխարհայացքդ, մտածելակերպդ, վերաբերմունքդ շրջակա միջավայրի հանդեպ։ Հատկապես ցավոտ է ընկերների հանդեպ հիասթափությունը։ Մեծանալով ենք մենք հայտնաբերում մեր կեղծ ընկերներին, և միայն մայրն է կարողանում շուտ նկատել նրանց։ Մեծանալով ենք հասկանում ինչ է կեղծ ժպիտը և կեղծ ուրախությունը, սկսում ենք ավելի հաճախ օգտագործել դրանք, թաքցնում ենք մեր ցավը։

Վստահե՞լ  ներաշխարհը։ Չարժե։ Մեծագույն սխալներից է։ Միայն ծնողներին։ Ավելի լավ է հույսդ դնես քեզ վրա, կախված չլինես ուրիշներից և սրտիդ մոտ չթողնես։ Վաղ, թե ուշ բոլորը հեռանում են և, եթե մոտ ես թողել մարդուն և նա դարձել է քեզ համար ամեն ինչ, ապա նրա հեռանալուց դատարկություն է մնում հոգուդ խորքում։

Աշխատիր չտրվել մարդկանց, չվստահել նրանց։ Հավատա, դա է ամենաճիշտ ուղղությունը և միայն այդպես երկար կգնաս։ Եթե ուզում ես իմանալ ավարտը, ոչ ոքի մի պատմիր սկիզբը։

Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Monday, 18 July 2016 06:23)

    Վիկա ջան, բայց առանց մարդկանց վստահելու ու հավատալու էլ ավելի դժվար կլինի ապրել:

  • #2

    Vika Navasardyan (Monday, 18 July 2016 14:26)

    Նայած մարդ ընկեր Նունե։Ես կարծում եմ ,որ հատկապես մեր տարիքում չարժե վստահել (ներաշխարհը) ։ ԵՒ նույննել հավատալ ամեն ասված արտահայտությանը, երրորդ անձի մասին լսված կարծիքին և նման խոսքերին։