Երազկոտ աչքերով աղջկան

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց 

10-1 

    Երբևիցե չեմ տեսել, որ աչքերս փայլեն այնպես, ինչպես հիմա: Թվում է, թե սովորական երջանիկ մարդու աչքեր են, բայց չէ, աչքերիս միջի լիությունը լոկ երջանկություն չէ: Ես գիտեի, որ կընկնեմ, բայց գնացի, ժայռի ծայրին կանգնեցի…:

Այդ անհավասարության ծայրին կանգնելը ռիսկ չէր, այլ  պարտադիր պայման, որից ոչ ոք, բացի ինձանից, վերելք չէր ակնկալում: Ես իմ ասածի տերը եղա: Հուսախաբ չարեցի տարիներ առաջ պատուհանի մոտ նստող, երազկոտ աչքերով աղջկան, ով աստղերը հաշվելով էր քնում:

Ես ընկա ժայռի ծայրից… Քամին մազերիս միջից փակեց աչքերս, որ  ընկնելս չտեսնեմ: Մարդիկ խառնվեցին իրար, սկսեցին քննադատել կամ խղճալ: Ես ուրախ էի, որ ընկա: Ես ընկա, որ... թռչել սովորեմ: Սովորեցի, որովհետև ոչ ոք չունեի թիկունքում, հույսս ինձ վրա էր: Ապշեցի ու ապշեցրի:

Ու թե մյուսները կվախենան ընկնելուց, ես կսպասեմ հաջորդ թռիչքին...

Write a comment

Comments: 7
  • #1

    Նունե Մովսիսյան (Wednesday, 20 July 2016 00:49)

    Խենթուկ ջան...Սիրում եմ խենթերին:

  • #2

    Aramazd Ghalamkaryan (Wednesday, 20 July 2016 06:21)

    լավն էր ։)

  • #3

    qnc jelly gamat (Sunday, 24 July 2016 23:46)

    this website rating is the best!!!

  • #4

    Աստղ Կիրակոսյան (Wednesday, 27 July 2016 09:58)

    Thank you very much <3

  • #5

    Աստղ Կիրակոսյան (Wednesday, 27 July 2016 10:04)

    Անչափ շնորհակալ եմ Ընկեր Նունե

  • #6

    Աստղ Կիրակոսյան (Wednesday, 27 July 2016 10:05)

    Շնորհակալ եմ)

  • #7

    Jian Xin Capsule (Monday, 08 August 2016 00:34)

    pengen donk mamai!!