Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
10-1
Մարդը մենակ է, ախր, հասկացեք: Փողոցում տեսնեք ինքն իր հետ խոսելուց` բարևեք նրան: Հարցրեք` ոնց է: Կարող է` մի աշխարհ խնդիր ունի: Խենթի կողքին եղեք: Կարող է` խենթ է միայն այն պատճառով, որ առանձնացել ու առանձնացրել են մյուսներից, կամ կարող է սիրելուց է խենթացել, այրվել է սիրո արևի ճառագայթներից: Հարցրեք` կարող է խենթացել է հիվանդությունից: Ու հիվանդ է միայն այն պատճառով, որ լույս աչքերով ընկերոջը չի կարողացել բուժել: Կարող է խենթացել է երկնքի անխնա գեղեցկությունից և կամ` գլուխը չբարձրացնելու և վերև չնայելու համար:
Խենթը դժբախտ է ու տխուր:
Խենթը խենթացել է միայնակ լինելուց:
Խենթին խենթ մի ասա, կխենթանա քո խենթությունից:
Write a comment