Խենթ

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց  

10-1 

 

Մարդը մենակ է, ախր, հասկացեք: Փողոցում տեսնեք ինքն իր հետ խոսելուց` բարևեք նրան: Հարցրեք` ոնց է: Կարող է` մի աշխարհ խնդիր ունի: Խենթի կողքին եղեք: Կարող է` խենթ է միայն այն պատճառով, որ առանձնացել ու առանձնացրել են  մյուսներից, կամ  կարող է սիրելուց է խենթացել, այրվել է սիրո արևի ճառագայթներից: Հարցրեք` կարող է խենթացել է հիվանդությունից: Ու հիվանդ է միայն այն պատճառով, որ լույս աչքերով ընկերոջը չի կարողացել բուժել: Կարող է խենթացել է երկնքի անխնա գեղեցկությունից և կամ`  գլուխը չբարձրացնելու և վերև  չնայելու համար:

Խենթը դժբախտ է ու տխուր:

Խենթը խենթացել է միայնակ լինելուց:  

Խենթին խենթ մի ասա, կխենթանա քո խենթությունից:

Write a comment

Comments: 0