Հիշիր աչքերս

Աստղ Կիրակոսյան 

10-1 

Ավագ դպրոց

Գիտեմ` մտքումդ ուրիշը կա...  Բայց ես առաջին օրվանից, քեզնից էլ անկախ, քո սիրտն եմ տիրել: Հիշիր աչքերս. ամեն արցունք քո համար է: Ամեն լաց` քո անունով է: Ես քեզ նվիրեցի քամուն: Քամին քեզ ետ չբերեց: Հիմա ես պատահական անցորդ եմ, ով միայնակ քայլելուց մեկ-մեկ կբարևի քեզ: Բայց դու աչքերդ փակիր: Փակիր այնքան, մինչև որ ինձ տեսնես: Լռիր այնքան, մինչև ես քեզ հետ խոսեմ: Ինձնից շատ չտանջվես: Ինձնից շատ չսիրես: Ատեցի քեզ այն պահից, երբ սկսեցի սիրել...: Դու դավաճան չես, դու դաժան ես: Քեզ պես դաժանին չփոխարինեց ոչ ոք...

Write a comment

Comments: 0