Մինչև ամպեր (մաս 3․ թևերի գաղտնիքը կամ թռիչքի փորձ)

Գոհար Հովհաննիսյան

10-1

 

 

Թևերի գաղտնիքը կամ թռիչքի փորձ

մաս 3

 

Մենք դասերից հետո գնացինք իմ սիրելի վայրը՝ հին տունը։ Դե, ինչպես արդեն ասել եմ, այնտեղ ոչ ոք չի ապրում, ոչ մեկը չի գալիս ու չի գնում: Մենք նստեցինք, և ես նրան պատմեցի ողջ ճշմարտությունը։ Նա ինձ խոստացավ, որ երբեք ոչ ոքի չի պատմի դրա մասին և կփորձի ինձ օգնել։ Ես դրանից ինձ ավելի հանգիստ զգացի։ Ես ցույց տվեցի նրան իմ թևերը, իսկ նա հիացմունքով և ուրախությամբ նայում էր, ստիպում էր շարժել կրկին ու կրկին։ Մութն ընկավ՝ պետք է տուն գնալ։ Մենք պայմանավորվեցինք գիշերը հանդիպել և անցկացնել թռիչքի առաջին պարապմունքը։

 

Երբ մութն, իրոք, պատել էր ամբողջ քաղաքը և ոչ մի ձայն չէր լսվում, ես կրկին դուրս եկա տանից՝ վերմակի տակ թողնելով բարձեր։ Մենք եկանք ճիշտ ժամին ու ճիշտ տեղը։ Նա այնքան ուրախ տեսք ուներ, դե, ես էլ պակաս ուրախ չէի։ Առաջին անգամ մի քանի ամսվանից հետո ես իրոք ուրախ էի։

 

Ես բացեցի իմ ճերմակ թևերը և ինչքան ուժ ունեի թափահարեցի։ Բայց չէր ստացվում, ես, միևնույն է, 1 մետրից ավել չէի բարձրանում։ Նա ասաց, որ ես թևերս պետք է ավելի վերև պահեմ, որ հեշտ լինի թռչելը։ Ես այդպես էլ փորձեցի, ճիշտ է, ավելի հեշտ էր, բայց ես կրկին չէի թռչում։ Այսպես, մենք մի քանի ժամ շարունակ փորձում էինք ինձ օդ բարձրացնել, բայց չէր ստացվում։

Ի վերջո, ես հուսաթափվեցի և նստեցի սառը փողոցին։ Նա ասաց, որ պետք է շարունակենք և, որ անպայման կստացվի, բայց ես էլ հույս չունեի։ Նա եկավ և գրկեց ինձ՝ բարձրացնելով գլխավերև և դրեց ինձ իր ուսերին։

 

-         Եթե դու չես կարողանում բարձրանալ, ես քեզ կբարձրացնեմ։

 

Նա այնքան ուրախ էր, իսկ ես վախենալով՝ շարունակ կրկնում էի, որ իջեցնի ինձ։

Մենք նստեցինք, և ես պատմեցի նրան իմ երազանքի մասին։

 

-         Տեսնում ես այն ամպերը։ Ես մի օր կթռչեմ մինչև ամպերը և նունիսկ կանցնեմ դրանց։ Իսկ վերջում կհիանամ մայրամուտով։ Կնայեմ վերևից իմ քաղաքին և հուզմունքով լցված կթռչեմ դեպի արևը։

 

-         Հիանալի կլինի վերևից նայելը։ Ես էլ կուզենայի տեսնել դա։

 

-          Թևեր ունենաս` ամպայման հետս կգաս։

 

-         Դե, իհարկե։ Որտեղից ինձ այդքան հաջողություն։

 

-         Քո կարծիքով` ե՞ս եմ հաջողակ։ Ես արդեն համարյա 1 տարի է թևերս պահում եմ այնպես, որ ոչ ոք չիմանա ու գիտես` դա հեշտ չէ։

 

-         Երբ է քո ծննդյան օրը։

 

-         Շատ շուտով՝ 1 շաբաթից։

 

-         Դա հիանալի է, մենք պետք է անպայման հանդիպենք այդ օրը։

 

-         Լավ, էլի գիշերը, էլի այս վայրում։

 

-         Լավ, ես կգամ, կսպասես ինձ․- ասաց նա, և մենք գնացինք մեր տները:

 

Write a comment

Comments: 0