Ծերանա՞մ քեզ հետ

Աստղ Կիրակոսան 

Ավագ դպրոց

10-2

Արդյոք կուզենա՞մ քեզ հետ ծերանալ: Քեզ հետ միասին, սև ու սպիտակ աչքերով, նայել անձրևին, ճախրող թռչուններին, սիրուն արևին...:

Քեզ հետ մեծանամ, ու մարմինս փոքրանա: Արդյոք ճաքճքած ձեռքերս դու կհամբուրես քո թոռոմած շուրթերով: Կհամբուրե՞ս կնճռոտ այտերս: Ու կսիրես երբեմնի մեծ աչքերս, որոնք էլ մեծ չեն լինի, որովհետև լույսը հանգած կլինի: Տեսնես ես կուզենա՞մ քեզ հետ, քո կողքին մոմի պես հալչել: Նստել թախտին ու նայել, թե ինչպես են վազվզում մեր թոռները:

Ես քեզ հարցրել եմ՝  ինչ կլինի, եթե կորցնես ինձ: Պատասխանդ սիրուն էր...անուշ էր: Բայց արդյոք պատասխանդ այդքան սիրուն ու անուշ կլիներ, երբ մայրամուտի ժամանակ ինձ իրոք կորցնեիր: Անկեղծ ասած՝ վստահ չեմ:

Ի  վերջո սիրելը հավե՞րժ է, թե չէ: Ինչ իմանամ...: Չգիտեմ...

Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Monday, 29 August 2016 04:41)

    Անսպասելի էր, Աստղ ջան, ու սիրուն հուզիչ...

  • #2

    Աստղ Կիրակոսյան (Tuesday, 30 August 2016 01:36)

    Շատ շնորհակալ եմ ընկեր Նունե: