Իմ տարօրինակ երազը (մաս 2․ Ընկնում եմ ամպերի հետ)

ԴավիթՍտեփանյան

Ավագ դպրոց

10-2րդ դասարան

Աջքերս բացվեցին։ Տեսնում եմ, որ ընկնում եմ վերևից մխրճվելով ամպերի մեջ։ Երևակայեցի, որ կարող եմ թռչել, բայց չգիտես ինչու չստացվեց։ Զարմացել էի շատ քանի որ միշտ իմ երազի մեջ ես ամենակարող եմ և ամեն պատկերացրածս կատարվում է։ Շատ էի վախեցել քանի որ վերջի֊վերջո ես ընկնում էի։ Տարօրինակ էր այն փաստը, որ ես այնքան երկար էի ընկնում, որ կարծես լուսնից ընկած լինեի, ընկնում֊ընկնում էի բայց տեղ չեի հասնում։ Մտածելով, որ ունեմ շատ ժամանակ մինջև տեղ կհասնեմ սկսեցի մտածել կատարվածի շուրջը։ Երկար մտածելուց հետո ես հասկացա, որ երազանքներս միշտ իմ երազի մեջ կատարվում են։ Մի քանի անգամ այդ նախադասությունը կրկնելուց հետո ես  անհանգստացա քանի որ հանկարց մի բառ գտա այդ նախադաասության մեջ՝ <Իմ> ։ Մտածեցի արդյո՞ք սա իմ երազն է։ Նորից սկսեցի անհանգստանալ քանի որ, եթե իմ երազը չէ ապա ու՞մն է։ Մտածեցի և սկսեցի նորից անիմաստ, անգործ, ուղղակի ընկնել։

 

Ընկնելու ընդացքում շատ էի ձանձրացել և մտքումս հորինեցի մի մարդու, ով այդպես էլ չհայտնվեց քանի որ ինչ֊ինչ պատճառներով մի բան այն չեր եղել։ Սկսեցի մի ամպի հետ խոսել, որին համարեցի իմ հորինած մարդը։ Նրա անունը ամպիկ դրեցի ու սկսեցի իմ զրույցը։

 

֊Բարև ձեզ․֊ասացի ես քմծիծաղ տալով ինձ։

֊ Բարև․֊պատասխանեցի ինքս ինձ իբրև նա է խոսում։

֊Թեյ կխմե՞ք․֊կրկին հարձրեցի ինքս ինձ։

֊Ոչ, ոչ ես չեմ կարող այն խմել․֊իբրև պատասխանեց նա։

֊Ինչու՞ ․֊հարցրեցի ես։

֊Քանի որ ես ամպ եմ հիմար․֊պատասխանեց նա։

֊Ախ այդպես, ինձ հիմար ես անվանում․֊բարկացաց ասեցի ինձ։֊Դե ուրեմն պատասխանիր ինձ, եթե դու ամպ ես ինչպե՞ս կարող ես խոսալ։ Հարցիցս հետո նա էլ  չպատասխանեց։ Միգուցե իմ երևակայությունը էլ չբավարարեց։ Ով գիտե։

Write a comment

Comments: 0