Հոգի հանուն կրակների, կյանքի ժամեր հանուն թիթեռների...

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց

10-1

Իմ կյանքի ժամերում տխրությունն է դոփում, և դեմքիս ժպիտը չի դադարում այրվել:  Այրվում է, ցավում, բայց  մեկ է, սիրում եմ ժպտալ: Ժպտում եմ ցավին, տխրությանը ու չկամին: Ցավը քիչ է ցավեցնում, տխրությունը ծածկվում է ջերմ ուրախությամբ, իսկ չկամը սկսում է ինձ ի պատասխան ժպտալ: Չկամի ժպիտը ոչ սառն է, ոչ էլ ցավագին, այրվող: Ու հոգիս թեթև է, քանի դեռ շարունակում եմ մարդկանց ժպիտները տեսնել: Հարմարվել ոչ թե կրակին, այլ կրակը ջրով հանգչեցնել: 

Կրակը կրակին չի օգնի...

Իմ կյանքի ժամերում մարդկանց, որոնք նման են թրթուրների` ես վերածում եմ թիթեռների: Ու ուրիշին օգնելով` օգնում եմ ինքս ինձ, ինչպես ուսուցիչն է սովորելով սովորում  ու ինչպես դաստիարակն է դաստիրակելով դաստիարակվում: Իմ կյանքի ժամերում տխրությունն այնքան շատ է, որ ինքս սև անկյուններում ուրախություն եմ ստեղծում:

Կյանքի ժամերում պետք չէ  հարմարվել  կրակին, պետք է կրակը ջրով հանգցնել:

Կրակը կրակին չի օգնի, կրակը կայրի ու կայրվի, բայց չի ժպտա...

 

Ոգեշնչման աղբյուրը` Վիլյամ Սարոյան «Քո կյանքի ժամերը»

Write a comment

Comments: 0