Մինչև ամպեր (մաս 5․ Էլինան՝ մի աղջիկ, ում սառը հայացքը ստիպում է դողալ)

Գոհար Հովհաննիսյան

10-1

 

 

Եկավ իմ ծննդյան օրը։ Ծնողներս առավոտյան տորթով մտան իմ սենյակ, ես չուզեցի նրանց հիասթափեցնեմ և ձևացրեցի, թե ուրախ եմ։ Նրանք ինձ ֆոտոապարատ նվիրեցին։

 

Այդ գիշեր ես էլի հանդիպեցի Իսեյին։ Նա իր հետ նվեր էր բերել։ Բայց ինչո՞ւ։ Ախր ես տանել չեմ կարողանում նվերներ։ Նա մոտ վազեց, շնորհավորեց և տվեց ինձ փոքր քառակուսի արկղ՝ զարդարված ժապավեններով։ Ես ուշադիր զննեցի արկղը, թափահարեցի։ Եվ վերջապես որոշեցի բացել։ Այնտեղ գեղեցիկ կտորից թևնոց էր։

 

-         Ինչ գեղեցիկ է։

 

-         Ես ինքս եմ պատրաստել։

 

-         Իրո՞ք։ Շատ լավն է։

 

-         Դա ընեկության թևնոցն է, դու այն երբեք չպետք է թևիցդ հանես։

 

-         Անսպասելի էր։ Շնորհակալություն։

 

Այդ պահին ինչ-որ աղջիկ` սև հագնված, փողոցով սկսեց գալ մեր ուղղությամբ։ Ես, քանի որ, դեռ չէի բացել թևերս` անհանգստանալու բան չունեի։ Նա դանդաղ գալիս էր։ Այդ մթության մեջ ես նկատեցի նրա արտաքինը։ Նա ուներ բարձր հասակ, սև, երկար մազեր, սև ժակետ, սև սվիտերով, սև շալվարով և սև կեդերով։ Ինչ տարօրինակ աղջիկ, նրա մոտ ամեն ինչ սև էր։ Նա ուներ շատ հաստատուն քայլվածք, լուրջ դեմք և էլի երկար թիկնոց ժակետի վրայից, ասես իմ թիկնոցից լիներ։ Ահա նա մոտեցավ ինձ։

 

-         Բարև, Ասյա․- ասաց նա` մի քիչ ժպտալով:

 

-         Դուք ինձ ճանաչում ե՞ք․- զարմացա ես:

 

-         Ոչ, միայն անունդ գիտեմ, դու նույնիսկ չբարևեցիր ինձ․- ասաց նա լուրջ դեմքով:

 

-         Բարև, դու ով ես։

 

-         Ես Էլինան եմ։ Ուրախ եմ ծանոթանալ․- ասաց նա` չփոխելով լուրջ դեմքը

 

-         Ես էլ եմ ուրախ։

 

-         Իսկ դու երևի Իսեյն ես, այն անսովոր տղան դպրոցում։

 

-         Այո, ես եմ։ Դու մեր դպրոցի՞ց ես։

 

-         Ոչ, ես այս թաղամասի դպրոցից եմ։ 14 տարեկան եմ։ Ի՞նչ եք անում այստեղ, այս ուշ ժամին։

 

-         Ոչինչ, մենք արդեն գնում ենք․- ասացի ես անհանգստանալով, թե նա ինչ որ մեկին կասի։

 

-         Լավ, ցտեսություն․- ասաց նա աչքերը մինչև վերջ բացած նայելով մեր վրա։

 

-         Ցտեսություն․- ասաց Իսեյը կասկածելի դեմքի արտահայտությամբ։

 

Շատ տարօրինակ աղջիկ էր Էլինան։ Նա ինչ էր անում գիշերով այդ մութ փողոցում և որտեղից գիտեր ինձ։ Իսեյը ասաց, որ նրան չի ճանաչում, իսկ իմ ծնողները այսպիսի բարեկամներ չունեն։ Ուրեմն նա մեզ հետևել է։ Արդյոք նա գիտի իմ թևերի մասին և եթե, այո, արդյոք կասի ինչ- որ մեկին։  Ես ոչինչ չգիտեմ նրա մասին։ Նա շատ զգույշ էր խոսում ինձ հետ, բայց միևնույն ժամանակ ուզում էր ցույց տալ, որ իր համար մեկ է, թե ինչ էինք անում մենք փողոցում։ Ես կուզենայի նորից հանդիպել նրան և հարցնել, թե որտեղից գիտի ինձ և արդյոք հետևում էր այդ օրը։

 Ես արագ վազքով տուն գնացի, մտա պատուհանից և մտքերով ընկած քնեցի։

 

Շարունակելի․․․

 

Write a comment

Comments: 0