Կործանեցի կյանքս

Անտուան Մելքոնյան

10-3

Ամեն ինչ սկսվեց մեկ ու կես տարի առաջ: Ես մեկընդմիշտ որոշում կատարեցի, որ սերը ընդմիշտ չէ և այն լի է հիասթափություններով: Որոշեցի չսիրահարվել մինչև հասուն տարիք: Ժամանակը թռավ, ես էլ դարձա սառը: Արդեն մեկ ու կես տարի չեմ սիրահարվել, ասեմ, որ չէի էլ  ուզում: Կյանքը սահեց, հոսեց, անցավ…

Այսօր երկար զրույց ունեցա <<X>> անձի հետ: Նա անկեղծ կիսվում էր ինձ հետ: Ես նրան փորձեցի ցույց տալ Սիրո և Համակրանքի ամենագեղեցիկ ու լավ կողմերը: Գիտե՞ք` նա ինձ ինչ պատասխանեց.

- Ես որոշում եմ կայացրել  չսիրահարվել մինչև հասուն տարիք:

Ես էլ էի այդպես ասել: Հիմա ինձ մոտ շատ դժվար շրջան է, չէ, իրոք շատ դժվար է: Ես ունենում եմ կոնֆլիկտներ ծնողներիս և մի որոշակի ցածր մակարդակի անձանց հետ: Ինձ ասում են, որ  սիրահարվեմ` հեշտ կանցնեմ այդ ամենի միջով: Ցավով եմ հայտնում, բայց դա ինձ մոտ չի ստացվում: Ես չեմ զգում: Դա հասկացա <<X>> անձի հետ զրուցելուց: Ես նրան սկսեցի բացատրել դրա վատ կողմերը և օրինակ բերեցի իմ արդեն անհաջողված կյանքը: Բացատրեցի, որ առանց այդ անտեր զգացմունքների ապրելը անհնար է: Դա է մարդու կյանքը գունավորում: Բացատրեցի, որ եթե հիմա նա այդպես որոշի` ապագայում նրա մոտ ամբողջությամբ կսառի այդ զգացմունքը:  Մարդ, ում հետ կկիսվես, մարդ, ումից կստանաս ջերմություն և տաքություն: Չէ, առանց այդպիսի մարդու` կյանքը խամրում է: Հիմա ես չեմ կարողանում սիրել, դա ի՞նչ է նշանակում, որ ես պիտի ունենամ սև ու սպիտակ կյանք: Դժվար է մտածել լավի մասին, երբ այն չկա: Երբ մտնում ես կոնֆլիկտի մեջ, դու տեսնում ես վատը, վատը և վատը: Նեղվում ես, մտածում ես անիմաստ ու գորշ կյանքի մասին: Իսկ ապրելու իմա՞ստը: Չէ, ես ցնդում եմ: Ապրելու իմաստ... սեր... տառապանք... հիասթափություն... Ես կորցրի իմ միջի սերը և գուցե ընդմիշտ: Իսկ եթե դա չի վերականգնվու՞մ: Ունենալ գորշ կյանք`  ես չեմ պատրաստվում: Երբ կա մեկը, ում սիրում ես, կարող ես անկեղծ լինել նրա հետ, կարող ես իմաստ գտնել կյանքի մեջ, կարող ես ապրել հենց նրա համար: Դե, հա, ես կատարյալ ապուշ եմ: Մեկ որոշումով ես կործանեցի կյանքս: Սիրտս ցավում է, իսկ լացս` ուղղակի խեղդում: Բայց լաց լինել, ցավոք, ես չեմ կարողանում: 

Լավ, եկենք նայենք մյուս տեսանկյունից. ես ամբողջովին չեմ կորցրել մարդ լինելու գլխավոր իմաստը և դեռ վերականգնելու հնարավորություն ունեմ: Ո՞վ կհանի ինձ այս կեղտի միջից, ո՞վ կվերականգնի իմ սիրտն ու զգացմունքները: Եթե դա հնարավոր է, ես մի քիչ էլ կսպասեմ և չեմ շտապի`  կատարելով հիմար և չմտածված քայլեր: Ես կսպասեմ այդ մարդուն: Ես պատրա՜ստ եմ ապրել, քանի որ կյանքը... այն դեռ առջևում է...

Բոլորի կյանքում էլ լինում են դժվարություններ, բայց ժողովուրդ, ուղղակի խնդրում եմ, մի ստեղծեք դժվարություններ ինքներդ ձեզ համար: 

Write a comment

Comments: 5
  • #1

    Աստղ Կիրակոսյան (Friday, 09 September 2016 11:39)

    Ի՜նչ սիրունություն...
    Անկեղծ էր, սիրուն էր, գիժ էր...
    Բայց բեր չմոռանանք, որ դեռ ամբողջ կյանքը առջևում է, դեռ այնքան կգան ու կգնան անուշ-անուշ մարդիկ...
    Պինդ մնա հլը ու՜ր ես...:

  • #2

    Նունե Մովսիսյան (Saturday, 10 September 2016)

    Անտուանի մեկը, Աստղին լսիր, ինչ ասում է, ճիշտ է ասում:

  • #3

    Նունե Մովսիսյան (Saturday, 10 September 2016 23:58)

    Անտուան, փաստորեն մեր երեկվա խոսակցությունը քեզ ոչինչ չտվեց. համառորեն վերականգնել ես նկարը: Տեղեկացնում եմ, որ մյուս անգամ նկարի պատճառով քո նյութերը այլևս գլխավոր կայք չեն տարվի: Որոշումը քոնն էր:

  • #4

    Անտուան Մելքոնյան (Sunday, 11 September 2016 00:55)

    Ես չեմ գրում նյութեր գլխավոր կայքի համար: Իսկ հետո ամբողջ գրապտույտը այդ որոշմանը դեմ է, որ նկարները լինեն մերը: Այս համացանցային նկարները մենք ուղղակի չենք ընտրում, դա հոգեվիճակ է, որը մենք զգում ենք: Դրա փոխարեն դնել ուղղակի սառած և նյութին չհամապատասխանող իմ դեմքը ես չեմ պատրաստվում: Ես ձեզ հավատացնում եմ, որ գրապտույտը այս հարցը գետնի տակ չի թողի և մենք հնարավորինս շուտ կլուծենք այս հարցը:

  • #5

    Մանե Մովսեսյան (Tuesday, 22 November 2016 08:21)

    Անտուան կյանքը դեռ շարունակվում է...