Անկանխատեսելի ու չափից դուրս հաճելի տպավորություններ Սևանից...

Նորայր Ասատրյան 

10-2 դասարան

Եռօրյա ճաբարը Սևանում անցավ ոչ սովորական պայմաններում և շատ յուրօրինակ մթնոլորտում: Իմ մեջ ամենաշատը տպավորվել են գիշերները: Այս ճամբարի ընթացքում ստացել եմ  այն, ինչ ակնկալել եմ: Արկածներ, վախ, սեր, ջերմություն, ծանոթություն, էքստրիմ, անհանգստություն, հանգստություն, ուրախություն և այլն:

Իմ մեջ շատ բաներ բացահայտեցի, փորձեցի այնպիսի բաներ, ինչպիսին չէի փորձել կյանքում և ընդհանրապես չէի էլ պատկերացնում, որ երբևէ կփորձեմ:  Դեպքերը այնքան տարբեր ու զարմանալի էին, մի ծայրահեղությունից մեկը ձգվող դեպքեր էին:  Չեմ պատրաստվում բացել փակագծերը, կասեմ միայն, որ տպավորություները անկանխատեսելի էին ու չափից դուրս հաճելի:

Write a comment

Comments: 0