«Ժայռ» ճամբարը տպավորիչ էր անգամ ութերորդ անգամ

Դավիթ Գևորգյան

10-1

Սևանի «Ժայռ» ճամբարը տպավորիչ էր անգամ ութերորդ անգամ: Ամեն անգամ նոր մարդիկ և նոր տպավորություններ: Այս անգամը յուրահատուկ ու տարբրվող էր մյուսներից: Տարբեր էին և մարդիկ, և տպավորությունները: Առաջին օրվա ընթացքում շատ բաներ հասցրեցինք անել՝ սկսած ծննդյան տարեդարձ նշելուց մինչև լողալ: Գիշերները անցկացնում էինք անքուն ու կարևորը ծիծաղով: Գիշերները անձրևի ու տան փայտի հոտը ձոլվում էին միմյանց հետ ու ստացվում էր մի հրաշք բան, որը երբևէ չէի զգացել: Այդ օրերի ընթացքում ամբողջ Սևանի ափով մեկ տիրում էր խինդ ու ծիծաղ: Չկային բացասական լիցքեր, ոչ մեկը լցված չէր թշնամանքով, բոլորին ընդունում էի իմ փոքրիկ ընտաիքի պես, հատկապես այն մարդկանց, ում առաջին անգամ էի տեսում նույն տեղանքում: Այս անգամ նույնպես չէինք կարող զերծ մնալ ընկեր Բորիսի խստությունից ու փոքրիկ տանջանքներից: Կրկնվում էր նույնը. խոսելու դեպքում` ձգումներ, շարքից դուրս գալու դեպքում` ձգում, բայց արդեն դրանք դարձել էին մեր առօրյայի մի մասնիկ: Ամենատպավորիչը բարձրուքն հաղթահարելն էր, երբ մարդիկ վստահում են քեզ ու դու կանգնում ես ամենաառջևում ու քո հետևից տանում ես երեսուն հոգանոց խումբ, որոնցից շատերը առաջին անգամ էին բարձրունք հաղթահարում, այդ պահին դու զգում ես, որ ողջ պատասխանատվությունը ղեկավարներից փոխանցվում է քեզ ու պետք է լինես ավելի զգոն: Ամեն անգամ գնալով այնտեղ` սովորում ու սովորեցնում ես շատ բաներ  նոր ու հին մասնակիցներից: Մեզ այդ օրերի ընթացքում նույնիսկ չէր խանգարում անձրևը, ու մեր տրամադրությունը կախված չէր եղանակից, մենք մնում էինք հորդ անձրևի տակ, բայց էլի շարունակում էինք ծիծաղել ու զվարճանալ: Մեծ հաճույքով մյուս անգամ էլ կմասնակցեի ճամբարին: Կմասնակցեմ այնքան, որ անցնեմ տասերորդ հոբելյանականը:

Write a comment

Comments: 0