Երազ` Սևանի մասին

Վիկա Նավասարդյան

10-1

Սա իմ առաջին ճամբարն էր, ճիշտ է, ցուրտ էր, բայց շատ լավ անցավ։ Առավոտյան ուրախությամբ ու էներգիայով լի մտա դպրոց։ Ժամանակը շուտ անցավ և չնկատեցի` ինչպես եկավ այն պահը, երբ պետք է նստեինք տրանսպորտ և ճանապարհ ընկնեինք։ Ահագին տևեց գնալը։ Երբ հասանք տեղ, անձրևում էր, բոլորը սկսեցին տաք-տաք հագնվել։ Օդի մեջ զգացվում էր հաճելի թարմություն։ Այդ օրվանից տպավորվեց գիշերը, լուսինը, սառնությունը, Սևանի գեղեցկությունը։ Ճանաչեցի դասընկերներիս մեծ մասին, գիշերը նստած հատակին, մթության մեջ, բոլորս միասին խաղեր էինք խաղում, մտերմացա ուսուցչուհիներիս հետ, շփումը ընկերական էր, ինչն էլ ավելի մտերիմ էր դարձնում նրանց։ Երկրորդ օրը բարձրունքի հաղթահարումն էր` իմ առաջին բարձրունքը ընկերներիս հետ։ Ինչքան լավ էմոցիաներ ստացա այդ մի քանի ժամում։ Տպավորիչ էր Սևանի տեսարանը բարձրունքից։ Իսկ գագաթից երևում էին էլ ավելի բարձր սարերը։ Իջնելը մի փոքր ավելի բարդ էր, սակայն մեկս մեկիս օգնելով՝ հաղթահարեցինք նաև այդ դժվարությունը։ Երրորդ օրը հաճույքով վերադարձանք տուն, քանի որ շատ էինք հոգնել։ Եկա տուն, քնեցի ու երբ արթնացա՝ ամեն ինչ երազի նման թվաց։

Write a comment

Comments: 0