Նման ենք

 

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց

10-1

Ե՛կ ես ու դու միասին զրուցենք: Գիտես` ինչ երկար եմ մտածել ու որոշեցի քեզ հետ խոսել: Իմ սրտում լինել` չի նշանակում իմ սրտին տիրել: Լույս աշխարհ գալով` չես տիրում աշխարհին: Աշխարհը մեծ է, դու չնչին մաս, իմ սիրտն աշխարհ է, դու մի չնչին կտոր: Երկար եմ մտածել...: Երկար ասելով` ի նկատի ունեմ ամբողջ գիշեր ու առավոտյան կես ժամ: Այնքան ձանձրալի էր քո մասին մտածելը, որ ժամերն էլ էին շա՜տ թվում: Կներես, բայց հոգնել եմ: Մի՛ նեղացիր, քեզանից չ՛է: Քո պեսից, քո տեսակից, ուր շրջվես կա: Անհատ ես, մի հատ ես, բայց քո տեսակից շատ կա: Գիտես, բայց քո պեսն էլ է հետաքրքիր: Վերցնում ես մի քաղցր խնձոր, անունը դնում արգելված: «Արգելված պտուղը քաղցր է»` լրիվ քո մասին է այս տողը:

Արքայության մասին երազելով`  արքա չեն դառնում:

Ապրիր այսօրվա համար, բայց մտածիր վաղվա մասին: Խորհուրդս քեզ, որ մի օր չընկնես, ինչպես ես ընկա երեկ: Հոգնել եմ քո պեսից, ես էլ եմ քեզ պե՞ս... Հոգնել եմ իմ պեսից էլ...:

Write a comment

Comments: 0