Ջրվեժ

 

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց 

10-1 

Դու գիրք ես, ու քո ամեն էջում իմ անունն է: Ու քեզ պաշտում եմ միայն նրա համար, որ առանձնացել ես աշխարհի խամրությունից: Դու հավատում ես երկնքից բարձրին ու ձգտում այն ամենին, ինչի մասին մտքիս ծայրով էլ չի անցնի:  Դու չես փնտրում, դու ստեղծում ես:  Նստելդ քնելն է, օրվա վազքդ` սովորական: Ամենի հետ մեկտեղ` դու ամեն օրդ նվիրում ես ինձ: Օրվա անհաջողություններից հետո, ինձ գրկելով, դու բուժվում ես: Ես էլ եմ ուզում քեզ գրկել այնպես, ինչպես դու` ինձ: Ու օրս նվիրել քեզ և ոչ թե ուրիշներին: Նայել քեզ այնքան սիրուն, որքան սիրուն, որ դու ես ինձ նայում:

 Ամեն ինչ հաշվի առնելով` դու սիրում ես իմ ամեն մի թերությունը, նույնիսկ` պաշտում դրանք:

 Գիտես` քեզ նմանեցնում եմ ջրվեժի: Որովհետև քո սերը միշտ հոսում է, բայց չի վերջանում, ինչպես և ջրվեժից ջուրը հոսելով չի վերջանում: Կարող է, ես ջրվեժ չեմ, ջուր էլ չեմ, անգամ կաթիլ չեմ:  Գիտեմ նաև, որ ես քո ջրից չեմ խմի, բայց, դե, մեկ է, չեմ ուզենա, որ դու ցամաքես:

Write a comment

Comments: 0