Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
10-2
Սպանեց, սպանե՜ց սիրուն հայացքով… Ու չկա, չկա՜ ավելի բարի հոգի: Իմ հոգին մթնել էր... ներկեց սպիտակ...:
Միշտ մտքերս զբաղված են եղել տարբեր սիրունություններով: Վերջերս մի միտք մտապահեցի՝ երբ լույս է, մթությունը կորում է, բայց նույն կերպ մթությունը չի կարող լինել, քանզի եթե լույս է, նույնիսկ չնչին չափով մթությունը տեղ չունի: Ինչու՞ հիշեցի այս միտքը: Որովհետև հիշեցի քեզ: Դու նման ես մոմի, որն ինձ լուսավորում է: Քեզ հետ ես հանգիստ եմ ու խաղաղ… Դու իմ Լույսն ես…:
Ու չկա, չկա՜ նման աշխարհ, որտեղ ես խաղաղ եմ այնպես, ինչպես քեզ հետ: Հերիք է ձեռքդ դնես գլխիս, շոյե՜ս ու վերջ` աշխարհն լավն է, բարի է, իմն է: Պահեր են գալիս, երբ առանց նրա, մթությունը հարձակվում է ինձ վրա: Ու գիտեմ, որ նոր լույս փնտրելով չէ, որ մթությունից կփրկվեմ: Այնուամենայնիվ էլ չեմ վախենում, ձևը գտել եմ: Միայն քո մասին մտածելը լույս է ստեղծում:
Write a comment
Նունե Մովսիսյան (Saturday, 08 October 2016 11:19)
Ի՜նչ սիրուն ես սկսել խոսել, Աստղ ջան...
Աստղ Կիրակոսյան (Tuesday, 11 October 2016 09:39)
Անչափ շնորհակալ եմ ընկեր Նունե: