Ավտոբուս

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց

10-2 

      Ճանապարհ լինեի, որ ամենքի անց ու դարձը ապահով լիներ: Արև լինեի, որ բոլորը ջերմ լինեին: Անձրև լինեի, որ տեղայի այն ժամանակ, երբ մի սրուն աղջիկ արտասվեր: Ջուր լինեի, որ ոչ ոքի ծարաված չտեսնեի:  Երազ լինեի, որ բոլորը անուշ քնեին ու անուշ արթնանային: Գիշեր լինեի, որ բոլոր հոգնած մարդիկ հանգստանային: Ծիածան լինեի, որ ամեն անձրև տեղալուց հետո դուրս ելնեի, երեխաները նայեին հրճվեին: Մեծ աստղ լինեի, որ նա գիշերը նստեր, նայեր, կիսվեր, խոսեր իր թաքուն մտքերից ու կամաց-կամաց քներ:

 

      Բայց ո՛չ… Ես շարքային աստղ եմ, ով շատ հաճախ ուշանում է ավտոբուսից: Այն աստղը, որ, նույնիսկ կանգառը հակառակ կողմից նստելով աշխարհի ծայրն է հասնում: Ու այն աստղը, ով միշտ ծուռ է ու թարս, բայց միշտ ծիծաղում է ամեն մի սխալ կանգառ հասնելուց: Ավտոբուսը վերջ չունի, ճանապարհն է անծայրածիր: Հետո ինչ, որ նա գիշերը չի խոսում իր թաքուն մտքերից, միևնույն է շարքային աստղն էլի ծիծաղում է:

Write a comment

Comments: 1