Կակաչով է բուրում

 

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց 

10-1

 Մի օր ինձ  հարցրեցին՝  «Քո պատկերացումների իդեալական ուսուցիչը ինչպիսի՞ն է»՛:

Մտքի որոնման պահ էր: Չպատասխանեցի...

   Մեկ էլ, մի պահ եկավ աչքիս դիմաց...

Նոր  էի եկել կրթահամալիր: Առաջին օրն էր, առաջին դասը` հայոց լեզու: Ներս մտա, բնական է` վախեցած էի, ինչ-որ սպասում չունեի, բայց...

    Տեսնեմ նոր ուսուցիչս արտաքնապես շա՜տ նման է հին ուսուսչուհուս: Մեկ էլ ասեցի` վերջ Աստ ջան, սկսվեց: Մեկ էլ մոտենում է նոր ուսուսչուհիս՝  ընկեր Նունեն,  խորհրդավոր ժպտում է: Ասեցի չէ՜, արտաքինը խաբուսիկ բան է:

Օրեր անց, նա ինձ համար ավելին  էր, քան ուսուցիչ, սիրեցի այնպես, ինչպես չեմ սիրել և ո՛չ մի ուսուցչի:

Ինչպիսի՞ն է իդեալական ուսուցիչը՝ հարցի պատասխանը արդեն գիտեմ: Իմ իդեալական ուսուցիչը ընկեր Նունեն է: Սիրում եմ բոլոր-բոլորին, անգամ այն ուսուցչին, ով երբեմն ծուռ է նայում իմ լայն ժպիտին: Ինչևէ...:

Իդեալական ուսուցիչը ոգեշնչման աղբյուր է աշակերտի համար: Իդեալական ուսուցիչը կարող է աշակերտին տալ այն բարին, մի բան, ինչը նույնիսկ ծնողները ի զորու չեն  տալ: Իդեալական ուսուցիչ ունեմ, ով կակաչով է բուրում: 

Ա՜խ,  կակաչնե՜րը...: 

Write a comment

Comments: 1
  • #1

    Նունե Մովսիսյան (Wednesday, 05 October 2016 10:55)

    Շնորհակալ եմ, Աստղ ջան: Պարտավորեցնող խոստովանություն էր...