Մի եղիր աշնան պես, մի թող տխրեմ...

 

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց 

10-2

Դու աշունը չես,   նմանվիր նրան... Մի թույլ տուր, որ տխրեմ ես: Աշուն չես...  Գարու՞ն ես, եղանա՞կ ես, թե պահ, որն այսքան սիրում եմ: 

Ինչպես հասկացա` դու իմ ձմեռն էիր: Սառն էիր, սառեցի: Քեզանից սառը քամի էր փչում: Այն սառը քամին, որ պաշտում էի: Ինչևէ, ամենը նվիրեցի պատմությանը ու առաջ անցա:

Քանի եռյակ ամիս էլ անցնի, գարուն էլ չի գա, էլ չեմ սպասում գարնանը: Գարունը ունակ չէ այրել բոլոր սառույցները, որոնք միայն իմն են...

Գիտեմ, գարուն էլ չի գա, ես չեմ թողնի: Ուղղակի սովոր եմ մրսելուն: Ուզում եմ մրսել, քանի արևս դու չես: 

Ու անզոր էին բոլոր ալ կարմիր ծաղիկները, որոնց բույրը այդպես էլ չզգացի: Օվկիանոսում գցած ծաղիկն կորած է, գույնը չի երևում, հետքն էլ չկա:

Դու գնացիր ինչպես ամառ, իսկ հիմա աշուն է:

Ամռան երգը աշնանը...

Տխուր է, չէ՞...:

Ու դու թողեցիր մոռանամ, թե որտեղ է տունս: Դու էիր իմ տունը...

Ուժեղ քամի սկսվեց:

Ծղոտից էր տունս...:

Write a comment

Comments: 0