«Սուրբ Պատարագը» մեր դասարանում

Վիկա Նավասարդյան

10-1

  Մենք այսօր ուսումնական պարապմունքը սկսեցինք Պատարագի մասին գրաբար տեքստի ծանոթությամբ։ Մեր ուսուցիչը և Նորայր Ասատրյանը տեքստից մի հատված կարդացին և այն ներկայացրին մեզ ավելի մատչելի ձևով՝ աշխարհաբարով։ Այնուհետև տեքստը բաժանեցինք մասերի, մի քանի անգամ բարձրաձայն կարդացինք դասարանում։

Մի քանի օրից, երբ մենք կսկսենք ավելի վարժ ընթերցել, ընկեր Կայի հետ կանցնենք ձայնագրությունների շարք պատրաստելուն: Ի դեպ, ձայնագրության երկրորդ մասը կներկայացնի Իսկանյանների ընտանիքը` մայրիկը, Հուրին և Սարոն, իսկ «Կանթեղ»-ն էլ մեզ օգնելու համար հավելյալ տեղեկություններ կփոխանցի Սուրբ Պատարագի վերաբերյալ։

 

Comments: 0