Գլխավորը դու ես

Գոհար Հովհաննիսյան

10-1

Գլխավորը դու ես,

Կաս, իմ հետ ես,

Կարևորը իմ կողքին ես,

Բայց չկաս մտքումս։

 

Փնտրեցի քեզ երկար,

Ամենուր, անդադար

Չգտա պատկերը քո։

Ես ուզում էի,

Ուզում էի մտածեի,

Բայց չտեսա սիրտը քո,

Ուզեցի սիրեի, չկարողացա։

 

Գլխավորը դու էիր,

Կարի, իմ հետ էիր,

Կարևորը իմ կողքին էիր,

Բայց չգտա քեզ մտքումս։

Սովորեցի՞ ես սիրել, ոչ

Կարող էի միայն ավերել՝

Ինչպես հիմա հոգումս։

 

Գլխավորը միշտ դու կլինես,

Կաս, իմ հետ ես,

Կարևորը իմ կողքին ես,

Բայց սիրե՞լ․․․․

Ոչ, պատրաստ չեմ դեռ ես:

 

Չեմ կարող մտածել քո մասին անդադար, ուզում եմ, բայց չեմ կարող։ Սիրիր ինձ, քանի ես չեմ սիրել քեզ։ Չե որ սիրել ես այդպես էլ չսովորեցի, չհասկացա։ Չուզեցի տանջվել, իսկ հիմա․․․․․ գլխավորը դու ես։

Write a comment

Comments: 0