Խորքերում ապրելն ապահով է,բայց տգեղ:

Վիկա ՆԱվասարդյան 

10-1

նկարը ՝ հեղինակային

Խորքերում

 

Խորքերում ապրելն ապահով է,

բայց տգեղ:

Խորքերում ապրող ձկները

չեն բռնվում,

բայց ոչ արևածագն են տեսնում,

ոչ էլ՝ նավերը:

Հիմա մի սիրուն ձի

մտնում է ծովը.

նրան էլ չեն տեսնի:

Այո, տխուր է խորքերում ապրելը:

 

Ռասուլ Յունան ճիշտ է ասում, խորքերում ապրելն ապահով է։ Այս խոսքեը ես հասկանում եմ այսպես։

Ապրել խորքերում՝ ապրել ինքդ քո ներսում, չտեսնել ոչ֊ոքին, չլսել, չկիսվել,  չօգնել ու օգնություն չստանալ։ Համաձայն եմ այն ավելի ապահով է, քանի դու զերծ ես մնում չար աչքից։ Քեզ ոչ մեկ չի դավաճանում, քանի որ դու ոչ մեկից ոչինչ չես սպասում։ Չես ապրում հիասթափություն։ Բայց նաև այդպես ապրելը տգեղ է, քանի որ ինչպես չես զգում հիասթափություն, այնպեսել սեր, ուրախություն, հրճվանք, ուշադրության քաղցր համը և շատ ֊շատ  հաճելի զգացողություններ։ Ինչպես և օրինակ է բերված ձկները։ Ապրելով ջրի հատակին նրանց չի սպառնում վտանգ, սակայն չեն տեսնում ո՛չ արևածագ, ո՛չ արևմուտք։ Իսկ առանց արև ապրելը տգեղ է։ Սիրուն ձին ես ասոցացնում եմ մի աղջկա, որը հիասթափված է կյանքից ու խորանում է ինքն իր մեջ։ Դառնում այդ տգեղ աշխարհի հերթական զոհը։

Write a comment

Comments: 0