Նախանձիր ինձ, չէ որ ես առանց սիրո էլ երջանիկ եմ

Գոհար Հովհաննիսյան

10-1

 

Երջանկություն, այնքան բան է պարունակում այս զգացմունքը։ Իր մեջ կան շատ գեղեցիկ պահեր, որոնք մեր կյանքը լցնում են, ուրախացնում, իմաստ տալիս։ Բոլորն են ձգտում երջանկության։ Սիրն էլ է երջանկության մի մաս, բայց կարելի է ասել, այն դժվար հասանելի է։ Ոչ բոլորն են իրեց ուզած ժամանակին հասնում դրան։ Ու դրա պատճառով շատերը իրենց կյանքը անիմաստ են համարում, բայց ոչ ես։ Ես առանց սիրո էլ երջանիկ եմ՝ իմ ձևով։ Ես ունեմ համարյա ամեն ինչ՝ ընկերներ, ընտանիք, սիրելի միջավայր, տեղ կյանքում․․․ ես ունեմ դրանք, բայց ոչ սեր։ Դա կարևոր է, չեմ ժխտում, բայց ես վստահ կարող եմ ասել, որ առանց դրա էլ երջանիկ ապրելը հնարավոր է։ Շատերը կնախանձեն, շատերը չեմ հասկանա, ես դա գիտեմ։ Նախանձիր ինձ, չէ որ ես առանց սիրո էլ երջանիկ եմ։

 

Write a comment

Comments: 1
  • #1

    Jian Xin Capsule (Tuesday, 25 October 2016 04:05)

    I am very happy to visit your website