Երազանք

Գոհար Հովհաննիսյան

10-1

Երազանք: Գտիր այն: Մի երազանք, որի համար կանես ամեն ինչ, կհաղթահարես ամեն փորձություն և վերջապես կհասնես: Երազանք, որը քեզ կոգեշնչի ամեն անգամ, երբ հիշես և փորձես հասնել: Երազանք ձեռք բերելով դու կտեսնես այն, ինչ երբեք չես տեսել: Ձգտիր դրան, ցանկացիր ամբողջ հոգով և սրտով: Համոզված եղիր, որ հենց դա ես ուզում:  Հեշտ չէ գտնել այն, ինչի համար կտաս ամեն բան, բայց բոլորն էլ վաղ, թե ուշ գտնում են: Կամքի հսկայական ուժ է պետք ձգտելու համար, որը ոչ բոլորն ունեն, բայց եթե ուզենան` կանեն ավելին, ինչ իրենք էլ չեին պատկերացնի: Ցանկանում եմ, որ բոլորս էլ մեր երազանքի շնորհիվ գտնենք մեր ազատությունը: 

Write a comment

Comments: 1