Խոսիր կրկին

Գոհար Հովհաննիսյան 

10-1

Մի փախիր, խոսիր կրկին: Վիճիր ինչպես առաջ: Միայն թե խոսիր: Հիմա էլ անցնում ես անտարբեր կողքովս, ասես ոչինչ էլ չկա, ասես չես ճանաչում ինձ: Բայց ես գիտեմ, ինչ է կատարվում մտքումդ, դու ամեն անգամ կոտրվում ես ինձ տեսնելուց, ուզում ես խոսել, բայց փոշմանում ես: Ես գիտեմ, երբեք էլ չես նայի ինձ առաջվա նման և չես ժպտա, բայց ինձ համար միևնույն է: Միայն թե դու դեռ ուզում ես: Ես ոչինչ չեմ անի, եթե խոսես կրկին, ես էլ կխոսեմ, եթե ոչ, ապա էլ մի անցիր կողքովս այնպես, ասես շունչդ ուր որ է կկտրվի: Չեմ ուզում քեզ այդպես տեսնել, դու էլ մոռացիր, ինչպես ես: Բայց եթե հասկանաս` ինչ ես ուզում, եկ ինձ մոտ, կխոսենք կրկին: 

Write a comment

Comments: 1