Եղևնի

 

 

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց

10-2 

 

   Սեպտեմբեր

   Ուսումնական եռուզեռ: Հանգիստ էի փնտրում: Հաճախակի գնում էի, երեքից հինգ րոպե դաշնամուր էի նվագում ու էլի վերադառնում դասերիս: Երբեմն անուշաբույր միտք չլինելու դեպքում` դուրս էի գալիս դպրոցի բակ, եղևնիներից քաղում էի կանաչ կլորավուն հատիկները, որոնք ինձ թարմություն էին հուշում:

Հոկտեմբեր...

Ցրտեց, ես տաք հագա, բայց մրսեցի, որովհետև ոչ մի տաք հագուստ ի զորու չէ ջերմացնել այնպես, ինչպես ամառն ու ամռան արևը: Դժվար է ամսեամիս ապրել ամառն ու կտրուկ մթնել, թախծել, անձրևել աշնանը: 

Նոյեմբեր...

Դուրս եկա բակ: Եղևնիս դատարկ էր: Եղևնու վրա` մեկ երկու խեղճացած հատիկ: Ինչքա՜ն տխրեցի ու հիասթափվեցի: Նստեցի ծառի կոճղի վրա, մի քանի րոպե նայեցի, հեռացա…:

 

Եղևնիս էլ էր տխուր…: 

Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Wednesday, 02 November 2016 10:04)

    Համարյա ճապոնական թանկա...

  • #2

    Աստղ Կիրակոսյան (Wednesday, 02 November 2016 12:21)

    Անչափ շնորհակալ եմ ընկեր Նունե: