Չխեղճանալ, չմեծամտանալ…

Վիկա Նավասարդյան

10-1

Աղբյուրը՝ այստեղ։ 

Վանո Սիրադեղյանը մեծ կամքի ուժ և անձնական կարծիք ունեցող մարդ է։ Նա կարողանում է առանց վախի արտահայտել իր մտքերը և մարդկանց ասել այն, ինչ արգելված է։ 

Նրան հետաքրքրում է` արդյո՞ք մարդը կյանքի ընթացքում հասցնում է փոխվել, հասցնու՞մ է մեծանալ հոգեպես։ Նա համեմատում է այդ փոփոխությունը մակընթացության ու տեղատվության հետ։ Ծովի ափը փոխվում է, ավազը փոխվում է, ջրի բերած ծովախոտն ու տիղմը փոխվում է, բա փրփուրը ոնց է փոխվում, չէ որ մակընթացությունն ու տեղատվությունը նույնն են՝ ծովի պարզ տրանսֆորմացիա։ Այսինքն` մարդու մեջ շատ բան է փոխվում, բայց կա հենց «մակընթացությունն ու տեղատվությունը», որը մարդկանց մեջ անփոխարինելի է։  Նա քննադատում է մեր երկիրը։ Մենք խեղճանում ենք մեծ տերությունների առջև։ Նրանք իրենց խաղերն են խաղում, իսկ մենք շարժվում ենք նրանց կանոններով: Գրողը խորհուրդ է տալիս չհավատալ մեծ տերությունների ու  միշտ զգոն լինել։

Write a comment

Comments: 0