Անփոխարինելի արժեք

Գոհար Հովհաննիսյան

10-1

Կան մարդիկ, մարդիկ ովքեր միշտ հետդ են, ու դու պատրաստ ես ամեն ինչի հանուն այդ մարդկանց։ Մեծագույն արժեք, որ կարող ես նրանց տալ` քո բարությունն է։ Բարությունը, որը անփոխարինելի է այդ մարդկանց համար։ Բարությունը, որը արհեստական չէ ու երբեք էլ չի լինի, քանի կողքիդ ընկերներդ են ու սիրելի մարդիկ, քանի դու սիրում ես ու սիրված ես` կա այդ բարությունը, քանի դու ապրում ես հանուն կողքինիդ. այ դա է բարությունը, որ կանես ամեն ինչ հանուն այն մարդկանց, ովքեր թանկ են քեզ համար, որոնց դու ամենաշատն ես վստահում, հավատում ու գնահատում։ Անփոխարինելի արժեք է դա, որը պետք է գնահատել, պետք է հիշել ու պահել ամեն գնով։ Ահա այն, այն շատ ծանոթ, սիրելի զգացումը, որը քեզ լցնում է դրական էներգիայով և մագնիսի պես ձգում դեպի դրա աղբյուրը։

Write a comment

Comments: 0