Սիրելու տարիք

Շուշան Եփրիկյան

10-1

Կարդացի Վանո Սիրադեղյանի <<Սիրելու տարիք>> պատմվածքը: «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»: Ինձ դուր է գալիս Վանո Սիրադեղյանի այս դիրքորոշումը: Նպատակ դնել և գնալ մինչև վերջ, առանց ուշադրություն դարձնելու ուրիշներին և նրանց կարծիքներին, հասնել ուզածիդ ցանկացած գնով: Քայլել այն մարդկանց  վրայով, ովքեր քեզ խանգարում են: Ինձ դուր են գալիս այդպիսի մարդիկ: Եթե քեզ խանգարում են հասնել ուզածիդ, ուրեմն պիտի առանց խղճի խայթ զգալու անցնես նրանց վրայով, ցույց տաս, որ դու ավելի ուժեղ ես, քան նրանք միասին հավաքված: Ու կարծում եմ, որ ճիշտ է ասում Վանո Սիրադեղյանը՝  «Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց»:

Դժվարը միշտ առաջինն է: Սառնասրտությունը  հատկություն ունի ընտելանալու քեզ հետ, և սիրտդ ընկնելուն պես կամաց-կամաց դառնում է ընկեր ու ամեն անգամ քեզ դարձնում էլ ավելի երկաթե ու սառն:

Write a comment

Comments: 0