Այս ուրվական քաղաքի բնակիչները

Անտուան Մելքոնյան

 

Վանո Սիրադեղյանը ամեն ինչ տեսել է, զգացել է: Ամեն ինչի համար սրտնեղել է: Զարմանալի է, որ քսան տարի առաջ նա այդ ամենը տեսել է, կանխագուշակել է: Նա խոսում է ժողովրդի կողմից, փորձում է բոլորիս ցույց տալ այս ամենը, բայց խոսքերը ոչինչ են հեղափոխության համար: Բոլորս էլ կարող ենք այսպիսի նյութեր գրել, ներկայացնել ու վերլուծել: Մի մարդ դա կանի լավ, մյուսը մատչելի, իսկ մյուսի մոտ ուղղակի չի ստացվի ճիշտ մատուցել ցանկացածը: Մենք լավ ծանոթ չենք նրա պատմվածքների հետ: Պարտադիր չէ մարդուն ցույց տալ այն, ինչն ինքը արդեն գիտի ու զգում է: Ես ծանոթ չեմ նրա մտքերի և նյութը ներկայացնելու ձեռագրի հետ, բայց կասեմ, որ սա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Նա խոսում է ժողովրդի ու ցանկացածիս աչքերով, որի մեջ մենք ապրում ենք, իսկ եթե նա ցույց տար այդ ամենը ուրի՞շ տեսանկյունից: Ցույց տար հակառակ կողմից և միաժամանակ հերքեր այն: Այդ ժամանակ մենք կտեսնեինք պատկերը տարբեր կողմերից: 

Write a comment

Comments: 0